-
16.10.2023|
09:08
Տասնյակ տարիներ պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում էր Արծվաշենը մոռացության մատնելու համար: Այդօրինակ վարքագիծը ընդօրինակվում էր ադրբեջանական մամուլի և շարքային ադրբեջանցիների կողմից:
-
15.10.2023|
17:01
Մեկ էլ տեսար վայրկենաբար երևաց, ու տասը տարի ո՛չ ձայն կա, ո՛չ ձուն:
-
14.10.2023|
18:20
Սովետահայ մարդը պաշտելու աստիճան սիրում էր իր մեծերին՝ պարծենալու աստիճան հպարտանում նրանցով ու իրենց գործով։
-
14.10.2023|
13:14
Օրերս իմ հրապարակման ներքո բուռն քննարկում սկսվեց, քանզի գրել ու հիմնավորել էի, որ ՀՀ-ն Պաղեստին-Իսրայել հակամարտության մեջ շահ ու դաշնակից չունի. իրավիճակը, իհարկե, կարող էր այլ լինել, եթե Արցախը մնար Հայկական ու Հայաստանն էլ մնար Արցախի անվտանգության երաշխավորը (թե ինչու՞, բացատրեմ քիչ անց):
-
14.10.2023|
11:21
Մեր պատմությունը 2018-ին ընդհատվել է։ Մինչև 2018-ը պատմություն էր՝ հակասական, հաջողություններով և ձախողումներով, 2018-ից սկսած՝ դա պատմություն չէ, աղետ է, իր՝ դեռևս չպարզված տեխնոլոգիաներով՝ դավադրության, հիմարության, դավաճանության, արկածախնդրության կամ այլ։
-
13.10.2023|
06:51
Փաշինյանը բացառիկ ունակություն ունի դաշտ նետել արհեստական խնդիրներ ու հետո իմիտացնել դրանց լուծումները: Այդ խնդիրներից մեկն էլ ՀՀ տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնելն էր:
-
12.10.2023|
13:42
Պաղեստինցիներն արժանի են ամենայն հարգանքի:
Պատահել է, չէ՞, որևէ հայրենակցի հետ զրուցելիս հանդիմանանքով հարցնես. «Ինչո՞ւ այդպես էլ մի ծպտուն չես հանում, դու հո գիտակցում ես, որ հողատուն մեր երկիրը տանում է վերջնական կործանման, որքա՞ն պիտի աշխատավարձիդ գերի մնաս ու սպասես հրաշքի... »:
-
12.10.2023|
11:52
...13 տարեկանից սկսած ես մասնավոր դասեր էի տալիս: Բարձր դասարաններում այնքան էի աշխատում, որ ոչ միայն իմ ծախսն էի հանում, այլև օգնում էի ընտանիքիս: Լուրջ էի, լռակյաց, ինքնամփոփ, իմ իսկական բարեկամները գրքերն էին, կարդում էի առանց հանգստանալու:
-
12.10.2023|
09:57
«Կը հասկնայի, թե որոշումս անդառնալի էր ու աճապարեցի անոր շուրջ խորհրդակցիլ մտերիմ ծանոթներուս ու բարեկամներուս հետ: Գրեթե ամենքն ալ թերահավատորեն կը մոտենային միտքերուս ու ծրագրերուս։ Շատերն այն կարծիքին էին, թե նոր հայկական պայքարող կազմակերպության մը հիմնումը անկարելի է սփյուռքի առարկայական պայմաններու պատճառով և սկիզբեն դատապարտված է ձախողության: Կը զգայի, թե ամենքն ալ կը մեկնեին միևնույն սխալեն` կ’անտեսեին ժողովուրդի հսկայական դերը, անոր անսահման կարևորությունը վերոհիշյալ խնդիրներու լուծման մեջ:
-
11.10.2023|
06:51
Հայաստանը դառնում է անձայն, անտեսակետ պետություն։ Սա չափազանց վտանգավոր է. մոտավորապես այդպիսին էր Արցախը վերջին 9-10 ամիսների ընթացքում, ինչը բերեց աղետի։ Ես ունեմ ծանր մտավախություն, որ նույն ճանապարհով այժմ գնում է Հայաստանը։