ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ասում են

Ասում են
03.08.2022 | 07:30

Ադրբեջանի գերնպատակը Արցախը հայաթափելն է: Իրենք ընդհանրապես ուզում են, որ Արցախում հայ չմնա: Սա նաև ակնհայտորեն հարված է ռուս խաղաղապահությանը, որովհետև որևէ հիմք չկա նման սադրանքների դիմելու: Այդ հիմքը միայն իրենց ծրագրերն ու ատելությունն են: Արցախը զբաղվում է իր առօրյայով, մարդիկ սադրանքների չեն դիմում, խաղաղապահներն իրականացնում են իրենց ծառայությունը, հետևաբար, այն, ինչ տեղի է ունենում, դա նրանց հայատյաց ծրագրերի ու ատելության արդյունք է:

Այնուամենայնիվ, մենք պետք է զուսպ լինենք, հասկանանք, որ իրավիճակը բարդ է, բայց կրիտիկական չէ, երբևիցե չընկնենք խուճապի մեջ, որովհետև խուճապն արդեն պարտություն է: Ամենակարևորը, որ մեր ՊԲ-ի տղաները կանգնած են իրենց տեղում, խաղաղապահները՝ իրենց տեղում:


Դավիթ Բաբայան
Արցախի ԱԳ նախարար

Դիտվել է՝ 59931

Մեկնաբանություններ