Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
13.07.2026 | 00:03

Տե՛ր մեր Հիսուս Քրիստոս,
Այսօր Սուրբ Պայծառակերպության սքանչելազարդ տոնն է, երբ Թաբոր լեռան վրա բացահայտեցիր Քո աստվածային փառքը և անստեղծ լույսով պայծառացար ընտրյալ աշակերտներիդ առաջ, այսօր ևս լուսավորիր հավատացյալ ժողովրդին Քո շնորհների լույսով։
Տե՛ր,
Քո Պայծառակերպության լույսը թող շողա յուրաքանչյուրիս ընտանիքում և խաղաղություն պարգևի մեր հայրենիքին ու ամբողջ աշխարհին։
Քանզի Դու ես Տեր մեր անանց Լույսը, մեր հոգու խաղաղությունը, մեր փրկությունն ու հավիտենական կյանքը։
Եվ Քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ՝ Հոր և Սուրբ Հոգու հետ միասին, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:
Դիտվել է՝ 3407

Մեկնաբանություններ