ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

ՈՒկրաինայի սադրանքը՝ պատերազմում Լեհաստանը, այլ երկրներ և ՆԱՏՕ-ն ընդգրկելու նպատակով. 3

ՈՒկրաինայի սադրանքը՝ պատերազմում Լեհաստանը, այլ երկրներ և ՆԱՏՕ-ն ընդգրկելու նպատակով. 3
15.09.2025 | 15:15

Սկիզբը՝ այստեղ

Ռուս- ուկրաինական հակամարտությունը սրելու, խաղաղության հույսերը թաղելու հետևում Զելենսկու և, հնարավոր է, դարձյալ Արևմուտքի գլոբալիստների ականջներն են

Ուկրաինայի և Արևմուտքի նպատակը խաղաղության գործընթացը տապալելը և պատերազմը շարունակելն է Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու նպատակով: Իսկ ի՞նչ պետք է անեին իրենց այդ նպատակին հասնելու համար, եթե Ռուսաստանը դրա առիթը չի տալիս: Դե, հավանաբար, արդեն հասկացաք՝ անհրաժեշտ առիթը ստեղծել արհեստականորեն ու փչել, փչել այդ փուչիկը՝ ուռճացնելով այն:

Հոդվածի նախորդած մասում արդեն տեղեկացրել ենք, որ Ուկրաինայում իրենց ՌԷՊ միջոցներով վայր գցված ռուսական ԱԹՍ- ների մասերից հավաքել են նորերը, գետնին իջեցված և անվնաս վիճակում գտնվող ԱԹՍ- ների ռադիոկառավարման բլոկում կատարել այնպիսի փոփոխություններ, որ տվյալ ԱԹՍ- ն այդուհետ ենթարվի իրենց օպերատորին, ինչից հետո կուտակելով այդպիսի ԱԹՍ- ների բավական մեծ քանակ, սեպտեմբերի 9-ի, լույս 10- ի գիշերը շուրջ երկու տասնյակի չափ անօդաչուներով խախտել են Լեհաստանի օդային տարածքը:

Ըստ ՌԴ Նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի փորձագետ Բոգդան Բեզպալկոյի, անօդաչուները կարող էին Ուկրաինայի վերականգնվել և արձակվել Լեհաստանի ուղղությամբ՝ նպատակ ունենալով նրան ներքաշել հակամարտության մեջ կամ ցույց տալ Կիևին լրացուցիչ ռազմական և ֆինանսական աջակցության անհրաժեշտությունը:

ԱՄՆ- ի պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Սթիվեն Բրայենի կարծիքով, Լեհաստանի տարածք ներթափանցած ԱԹՍ- ները կառավարվում էին ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից: Ինչպես նշել են փորձագետները, Կիևն այս միջադեպը կարող է գնահատել իբրև Ռուսաստանի կողմից թշնամական քայլ, ինչը ձևական հիմքեր կտա երկխոսությունը դադարեցնելու համար:

Ըստ ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոյի, Եվրամիության պետությունները Լեհաստանի օդային տարածքում ԱԹՍ- ների հետ կապված միջադեպը օգտագործում են որպես հակամարտության շուրջ խաղաղ բանակցությունները խափանելու առիթ: Քաղաքական գործչի կարծիքով, եվրոպական մի շարք երկրների գործող ղեկավարներ կարող են պահպանել իրենց դիրքերը միայն ռազմական դիմակայության շարունակման դեպքում:

«Եվրոկրատիան անցնում է ռազմական հիստերիայի ռեժիմի՝ Ռուսաստանի դեմ պատերազմի մթնոլորտ բորբոքելու, խաղաղ համաձայնագրի կնքմանը խանգարելու և հանրությանը վախեցնելու համար»,- գրել է Ֆիլիպոն սոցկայքերում։

«Նրանց առիթ է պետք, որպեսզի «ցանկացողների կոալիցիայի» 50 000 զինծառայողներ մտցնեն Ուկրաինայի տարածք, մյուս կողմից…». Կնուտով

Լեհաստանի օդային տարածք իբր ռուսական անօդաչու թռչող սարքերի թռիչքի հետ կապված միջադեպը կարող էր ծրագրված սադրանք լինել ռուսական ԱԹՍ- ների կրկնօրինակների կիրառմամբ. նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ, ՀՕՊ զորքերի պատմաբան Յուրի Կնուտովը։ Փորձագետը հնարավոր է համարել, որ Ուկրաինայից Լեհաստանի տարածք են արձակվել վերականգնված կամ պատճենահանված ռուսական ԱԹՍ- ներ:

«Այն, որ դա Կիևի ռեժիմի դավադրություն է ՆԱՏՕ- ի հատուկ ծառայությունների հետ, դրանում ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում»,- ասել է փորձագետը «Московский комсомолец»- ին:- Լեհերին օգտագործում են, որպեսզի նրանք դիմեն ՆԱՏՕ- ին և հայտարարեն Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ- ի անդամի նկատմամբ փաստացի ագրեսիայի մասին։ Այդ ժամանակ դաշինքը բավական կոշտ գործելու հիմք կունենա»։

Ի պատասխան այն հարցի, թե «Այդ սադրանքը հետագա ի՞նչ գործողությունների համար է անհրաժեշտ ՆԱՏՕ- ի դաշինքին», Կնուտովն ասել է.

«Մի կողմից նրանց առիթ է պետք, որպեսզի «ցանկացողների կոալիցիայի» 50 000 զինծառայողներ մտցնեն Ուկրաինայի տարածք, մյուս կողմից՝ փակեն Ուկրաինայի օդային տարածքը։ Ըստ էության, դա օկուպացիայի և միջամտության սկիզբն է։ Բայց դրանում շահագրգռված են առաջին հերթին Ուկրաինան, երկրորդ հերթին՝ ՆԱՏՕ- ի երկրները։ Չնայած, իհարկե, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան Մերձբալթյան երկրների հետ նման քայլերի են գնում առանց որևէ ափսոսանքի և վախի։ Ես համոզված եմ, որ այս սադրանքի հետևում անմիջականորեն կանգնած է Կիևի ռեժիմը։ Մենք դրա հետ ոչ մի կապ չունենք»։

Նշենք, որ ԱՄՆ- ում ևս քիչ չեն քաղաքական գործիչները, այդ թվում՝ երկրի ղեկավար կազմում գտնվող, որոնք ցանկացնում են շիկացնել իրավիճակը: Օրինակ, ԱՄՆ- ից կոնգրեսական Ուիլսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը փաստացի պատերազմ է հայտարարել Լեհաստանին:

Ըստ Կնուտովի, այս սադրանքը նման է մալազիական «Բոինգ»- ի, Բուչայի և Կրամատորսկի սադրանքներին, երբ հավաքեցին ռուսախոս բնակչությանը և հարվածեցին նրան կասետային մարտական մասով Ուկրաինական «Տոչկա-Ու» հրթիռով։

«Իմ մերձավոր ազգականներն ընկել են այդ կրակի տակ, նրանցից մեկը զոհվել է, այդ պատճառով ես այդ պատմությունը լավ գիտեմ ոչ թե թերթերից, այլ որոշակի մարդկանցից,- ասել է ռազմական փորձագետը:- Դա խոսում է այն մասին, որ ՆԱՏՕ- ն և Կիևի վարչակարգը վա բանկ են գնում»։

Ի պատասխան մեկ այլ հարցի, թե շանսեր կա՞ն, որ իրադարձությունների հետագա զարգացումը ՆԱՏՕ- ի հետ ուղիղ բախման չի հասնի, Կնուտովն ասել է.

«Հույս կա, որ, այնուամենայնիվ, ողջախոհությունը կհաղթանակի։ Առայժմ գործում է Հյուսիսատլանտյան դաշինքի մասին պայմանագրի 4- րդ հոդվածը։ 4- րդ հոդվածը խորհրդակցությունների սկիզբն է այն բանից հետո, երբ Լեհաստանը դիմել է Բրյուսել։ 5- րդ հոդվածի սկիզբն արդեն զորքերի մուտքն է։ Բայց ես հույս ունեմ, որ բանը 5- րդ հոդվածի գործողությանը չի հասնի։

Բայց ամեն դեպքում, նման միջադեպը կխթանվի Ուկրաինային զենքի մատակարարման կտրուկ ավելացումն արդարացնելու համար։ Առավել ևս, որ Ռամշտայնի վերջին հանդիպման ժամանակ եվրոպացիները հայտարարել են, որ Ուկրաինայի համար ռեկորդային գումար են հավաքել՝ գրեթե 2,2 միլիարդ եվրո: Բացի այդ, Մեծ Բրիտանիայի տարածքում կկառուցվի ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների արտադրության գործարան։ Նախատեսվում է, որ տարեկան այնտեղ կարտադրվի հազար անօդաչու թռչող սարք։ Սրանք բավականին լուրջ թվեր են։ Եվ ահա սպառազինությունների այս մրցավազքը հիմնավորելու համար, նման սադրանքը, ինչպես ասում են, ձեռնտու է։ Հակառակ դեպքում սպառազինության մասին ընդունված որոշումը ինչ- որ մեկը կարող էր արգելակել։ Բայց այս միջադեպից հետո լեհերը կասեն. «ռուսները պատրաստվում են պատերազմի, մեզ արդեն հարվածում են, եկեք շտապ ուժեղացնենք ՀՕՊ համակարգը, օգնենք Ուկրաինային»: Այս սցենարին անպայման ընթացք կտան, և դա շատ վտանգավոր է»։

ՆԱՏՕ- ն սկսում է «Արևելյան ժամապահ» կոչվող գործողությունը՝ ի պատասխան Լեհաստանի տարածքում անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպի

Ինչպես հայտարարել է ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, նախաձեռնության հիմնական նպատակը դաշինքի արևելյան սահմանների պաշտպանական ներուժի ուժեղացումն է: Առաջիկա օրերին նախատեսվում է գործարկել դաշնակիցների ռեսուրսները, ներառյալ՝ Դանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի:

Մի շարք փորձագետների կարծիքով, դաշինքի նման գործողություններն ուղղված են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների տապալմանը։ Այո, Արևմուտքն ուղղակիորեն և անուղղակիորեն փորձում խափանել հակամարտության կարգավորումը: Ակնհայտ է, որ Կիևի եվրոպացի գործընկերները ցնցում են ու փորձում ուռճացնել ԱԹՍ- ների հետ կապված միջադեպը: Կիևի եվրոպական դաշնակիցների գործողությունները բանակցային գործընթացը նպատակաուղղված խափանելու փորձ են։

Ուկրաինայի եվրոպացի գործընկերները ձգտում են օգտվել Լեհաստանի տարածքում ԱԹՍ- ների հետ կապված միջադեպի առիթից՝ որպես գործիք ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունները խափանելու համար: Սաստկացնելով լարվածությունը միջադեպի շուրջ, նրանք, մասնավորապես, փորձում են զրոյացնել Ռուսաստանի և ԱՄՆ- ի նախագահների վերջերս կայացած հանդիպման դրական արդյունքները, ինչպես նաև վերադարձնել դիմակայությունը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններին:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ