Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ստրասբուրգ. Սահմանադրական բարեփոխումների շահառուն բոլոր քաղաքական ուժերն են

Ստրասբուրգ. Սահմանադրական բարեփոխումների շահառուն բոլոր քաղաքական ուժերն են
28.09.2015 | 22:04

Այսօր ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում Մոնիտորինգի հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ: Ինչպես Ստրասբուրգից փոխանցեց ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ հայտարարությունը կարևորում է սահմանադրական բարեփոխումները Հայաստանում իբրև ժողովրդավարության զարգացմանն ուղղված լուրջ բարեփոխումներ և նշում է, որ քաղաքական ուժերի ու հասարակության միասնականությանն ու կոնսոլիդացիային ուղղված քայլերը պիտի շարունակվեն: Ժողովուրդն է Սահմանադրության տերը և պիտի ապահովվի քննարկման համաժողովրդականությունը, որ ժողովուրդը Սահմանադրության վերաբերյալ իր որոշումը կայացնի: Մինչ այդ Մոնիտորինգի հանձնաժողովը քննարկել էր Ստեփան Շեննախի զեկույցը, որ վերաբերում էր վերջին մեկ տարում մոնիտորինգի ենթակա երկրներում հանձնառությունների և մոնիտորինգային պարտավորությունների կատարման ընթացքին, սեպտեմբերի մեկի նիստում համազեկուցողները ներկայացրել էին Հայաստանի մասին տեղեկատվություն, որտեղ խոր վերլուծության էին ենթարկել ու դրական գնահատական էին տվել սահմանադրական բարեփոխումների գործընթացին ու հանձնաժողովի կատարած աշխատանքին, քննարկումներին կոնսոլիդացված և ակտիվ մասնակցությանը: Այսօր Ստրասբուրգում Մոնիտորինգի հանձնաժողովը իր հայտարարությամբ ողջունեց և աջակցություն հայտնեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին՝ շեշտելով, որ մեծ աշխատանք է կատարվել Վենետիկի հանձնաժողովի հետ, կարևորվեց քաղաքական կոնսոլիդացիան՝ ընդգծվեց, որ սահմանադրական բարեփոխումների շահառուն բոլոր քաղաքական ուժերն են ու ամեն ինչ պետք է արվի, որ հանրաքվեն անցնի միջազզգային ստանդարտների համապատասխան:

Դիտվել է՝ 835

Մեկնաբանություններ