Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Հայ ժողովրդի թիկունքում Նիկոլը ևս մեկ դավաճանական քայլ է անելու

Հայ ժողովրդի թիկունքում Նիկոլը ևս մեկ դավաճանական քայլ է անելու
19.06.2025 | 18:23

Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հանդիպում է խնդրել Թուրքիայի նախագահ Էրդողանից։ Որոշ նախապայմաններով նա համաձայնել է և հունիսի 20-ին Նիկոլին հրավիրել Ստամբուլ՝ պաշտոնական հանդիպման։

Օրակարգի մասին ոչինչ հայտնի չէ, բայց կասկածներ կային, որ հայ ժողովրդի թիկունքում Նիկոլը ևս մեկ դավաճանական քայլ է անելու՝ ստորագրելով իր բնույթով ևս մեկ կապիտուլյացիոն փաստաթուղթ։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Թուրքիա է մեկնում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Խաղաքարտերը բացվում են, և մենք տեսնելու ենք մի նոր խայտառակություն ու նոր պայմանավորված պարտություն։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3428

Մեկնաբանություններ