Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Աղոթարան

Աղոթարան
05.11.2025 | 22:00
Տե՛ր իմ,
իմաստության և գիտության անվերջանալի աղբյուր,
Թող իմ խոսքը խուսափի դատողությունից ու վիրավորանքից,
Թող իմ աչքերը տեսնեն միայն սերն ու հույսը,
Թողիմ ձեռքերն աշխատեն միայն բարիքի ու սիրո համար,
Ու թող հոգիս անդադար որոնի Քո ներկայությունը՝ որպես ապաշխարություն ու հոգու նորոգություն:
Տե՛ր Հիսուս,
Քոնն է լույսը, որ լուսավորում է խավարի ամեն անկյունը,
Քոնն է սիրո զորությունը, որ բարձրացնում է ընկած հոգիները,
Քոնն է գթասրտությունը, որ սփռվում է ամենքի վրա,
Ու Քոնն է փառքը այսօր, վաղը և հավիտյան,
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2086

Մեկնաբանություններ