Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ազնիվ և անձնվեր մարդկանց ջանքերի ու նվիրումի շնորհիվ Աշտարակի հավատացյալները ունեն իրենց լուսավոր աղոթատեղին

Ազնիվ և անձնվեր մարդկանց ջանքերի ու նվիրումի շնորհիվ Աշտարակի հավատացյալները ունեն իրենց լուսավոր աղոթատեղին
22.02.2026 | 21:54

Այսօր Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու վերաօծման 6-րդ տարեդարձն է:

Եկեղեցին վերաօծվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ:

Եկեղեցու նոր կյանք առնելու ճանապարհին իր առանձնահատուկ դերակատարությունն է ունեցել թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:

Սրբազանն իր հայրական հոգատարությամբ ու հետևողականությամբ նեցուկ է եղել այն մեծ աշխատանքին, որն իրականացվել է մեծ սիրո, ջանքերի և անձնվեր աշխատանքի արդյունքում:

Եկեղեցու դռներն ամբողջությամբ հավատավոր զավակների առաջ կրկին բացելու մեծ իղձը մարմին դարձավ, Արագածոտնի թեմի թեմական խորհրդի ատենապետ, եկեղեցու նվիրյալ և բարեպաշտ զավակ՝ Գրիգոր Մովսիսյանի և իր ընտանիքի անզնիվ բարերարությամբ:

Եվ այսօր, ազնիվ և անձնվեր մարդկանց ջանքերի ու նվիրումի շնորհիվ Աշտարակի հավատացյալները ունեն իրենց լուսավոր աղոթատեղին։

«Երանի՜ եկեղեցի շինողաց…»։

Արագածոտնի թեմ

Դիտվել է՝ 3790

Մեկնաբանություններ