Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Հիտլերին ցնծությամբ իշխանության բերած ժողովուրդը չէ՞ր սխալվում

Հիտլերին ցնծությամբ իշխանության բերած ժողովուրդը չէ՞ր սխալվում
17.08.2026 | 13:03

Այն թեզը, որ ժողովուրդը երբեք չի կարող սխալվել, մաքուր պոպուլիզմ է: Նայեք պատմությանը, տեսեք՝ ինչքան դեպքեր են եղել, երբ ժողովուրդները սխալվել են: Այլ հարց է, որ նախագծեր իրականացնելիս դա միշտ անում են ժողովրդի անունից: Ժողովրդին մանիպուլացնում են, օգտագործում են, հետո էլ ասում են, դու էիր այդպես որոշել: Պետք է զգուշանալ բոլոր նրանցից, որոնք ասում են, թե ժողովուրդը երբեք չի սխալվում:

«Բարա՜բբային, Բարա՜բբային...» բղավող ժողովուրդը չէ՞ր սխալվում: Հիտլերին ցնծությամբ իշխանության բերած ժողովուրդը չէ՞ր սխալվում: 37 թվականին իրար վրա մատնություններ գրող ժողովուրդը չէ՞ր սխալվում: Եվ վերջապես, մի անգամ սխալվելով Նիկոլին իշխանություն տված, իր գլխին աղետ բերելուց հետո նորից նրան ընտրած, հիմա երրորդ անգամ ընտրող ժողովուրդը չի՞ սխալվել:

Ես լուրջ հիմքեր ունեմ մտածելու, որ այդ թեզը միշտ կրկնողները իրականում ժողովրդին խաբելու և օգտագործելու մտադրություն ունեն:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2697

Մեկնաբանություններ