«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Աղոթարան

Աղոթարան
08.09.2026 | 00:03

Տէ՛ր Աստուած մեր, զգեստավորիր մեզ արդարութեան զենքերով՝ եւ յաղթող լինելու սատանայական պատերազմների դէմ, եւ նրա բոլոր հրեղէն նետերը յանգցնելով՝ ապահով լինենք դեւերի խաւարային ընթացքից, դիւային գայթակղութիւնից: Եւ վայելչաբար զգաստանալով այս օրվա ընթացքում՝ առաքինութեամբ մնանք մեր անձերի փրկութեան համար՝ ի պատիւ եւ ի փառս Ամենասուրբ Երրորդութեանդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից, ամէն:


«Սրբազան Հայաստան»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 4197

Մեկնաբանություններ