ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Վերջին հրաժեշտ

Վերջին հրաժեշտ
07.02.2013 | 23:09

Բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 8-ին` ժամը 18:00-ին, Երևանի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղ., 10-րդ շենքի, բն. 11 հասցեում: Վերջին հրաժեշտը` փետրվարի 9-ին` ժամը 12:00-14:00-ին, Կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին` Երևանի քաղաքային պանթեոնում:

Նշենք, որ երիտասարդ գրողները բաց նամակ էին հղել ՀՀ նախագահին` խնդրելով ընդառաջել և համապատասխան կարգադրություն տալ, որպեսզի Հովհաննես Գրիգորյանի հուղարկավորությունը կատարվի Կոմիտասի անվան պանթեոնում:

Դիտվել է՝ 3377

Մեկնաբանություններ