ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Արևմուտքից ստացվող փողերը հենց այսպիսի նախընտրական «պերֆորմանսների» վրա են ծախսվելու

Արևմուտքից ստացվող փողերը հենց այսպիսի նախընտրական «պերֆորմանսների» վրա են ծախսվելու
25.02.2026 | 13:05

Ընդամենը մեկ ամիս առաջ Նիկոլը մարդկանց համոզում էր, որ թոշակը թեկուզ 10 հազար դրամով բարձրացնելը ոչ մի իմաստ ու նշանակություն չունի: Նախ՝ դա այն գումարը չի, որ թոշակառուի կյանքում բան կփոխի, բացի դրանից, Նիկոլը, փրփուրը բերանին, պնդում էր, որ թոշակառուն չգիտի, թե ի՞նչ անի այդ 10 հազարով: Հիմա հայտարարում է, որ որոշել են այդ 10 հազարը, այնուամենայնիվ, տալ թոշակառուներին: Կա՛մ այս ընթացքում հայկական դրամը դոլարին տվել-անցել է, ու դրա գնողունակությունը մեծացել է, կա՛մ թոշակառուն այս մեկ ամսվա ընթացքում Հարվարդն է ավարտել ու արդեն գիտի, թե ինչպես ծախսի այդ կոպեկները: Բայց, քանի որ ոչ առաջինն է, ոչ էլ երկրորդը, ապա չոր մնացորդում սա տարրական ընտրակաշառք է, որ թոշակառուներին բաժանվելու է ապրիլի 1-ից: Սա էլ պատահական չէ, որովհետև ապրիլի 1-ին բարձրացված թոշակը մարդիկ ստանալու են մայիսի սկզբին՝ ուղիղ ընտրությունների նախաշեմին, և նույնիսկ չեն հասցնի հասկանալ, թե դրանով իրենց բյուջեի որ ծակը կարկատեն: Բայց քվեարկության օրը հաստատ հիշելու են, որ Նիկոլը երեկ իրենց թոշակը բարձրացրեց:

Ի դեպ, 2026 թվականի բյուջեով թոշակների բարձրացում նախատեսված չէ, և հարց է ծագում՝ որտեղի՞ց փողերը: «Терзают меня смутные сомнения», որ Արևմուտքից, իբր ընտրությունների վրա արտաքին հիբրիդային ազդեցությունը չեզոքացնելու համար, ստացվող փողերը հենց այսպիսի նախընտրական «պերֆորմանսների» վրա են ծախսվելու:

Հ.Գ.

Ցավն այն է, որ այսքան ժամանակ Նիկոլի մտքի ծայրով էլ չի անցել թոշակները 10 հազարով բարձրացնելը: Այդ ընդդիմությունն էր անընդհատ բարձրաձայնում ու ճնշում գործադրում: Իսկ հիմա բոլոր «դափնիները» go to Նիկոլի քարոզչություն:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2939

Մեկնաբանություններ