Առավելագույն զսպում՝ առանց սահմանների. Մոջթաբա Խամենեին հրամայել է պատրաստվել հզոր բախման
02.11.2026 | 10:55
Իրանի գերագույն առաջնորդ և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեին երկրի զինված ուժերի ավագ հրամանատարներին հրամայել է անհապաղ, արդյունավետ և առանց աշխարհագրական սահմանափակումների արձագանքել թշնամու ցանկացած հնարավոր սպառնալիքի։
Բարձրագույն զինվորականության հետ հանդիպման ժամանակ հեղափոխության առաջնորդը «թշնամիների հետ հզոր բախմանը միտված խելացի մարտական պատրաստվածությունը» համարել է «առավելագույն զսպման» հասնելու առանցքային պայմաններից մեկը։ Նա հստակեցրել է, որ սպառնալիքի ցանկացած մակարդակի ու տեսակի դեպքում պատասխան հարվածը պետք է լինի ակնթարթային և անկախ աշխարհագրական սահմաններից։
Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեին հատուկ ընդգծել է.
- Եթե հակառակորդը կրկին ռազմական կամ ահաբեկչական հարձակումներ ձեռնարկի, Իսլամական Հանրապետության զինված ուժերն ու իրանցի ժողովուրդն իրենք են որոշելու պատերազմի ավարտի ժամանակն ու պայմանները։
Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Մեկնաբանություններ