Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Տարեմուտի հեքիաթ՝ Ստոկհոլմում

Տարեմուտի հեքիաթ՝ Ստոկհոլմում
08.01.2013 | 12:21

Անրի Մատիսի «Պարտեզ» կտավը (1920), որ գողացվել էր Ստոկհոլմի թանգարանից, 25 տարի հետո գտնվել է: Մեկ միլիոն դոլար գնահատվող կտավը Ստոկհոլմի Ժամանակակից արվեստի թանգարանից առևանգվել էր 1987 թ. մայիսի 11-ի վաղ առավոտյան: Կողոպտիչները ջարդել էին թանգարանի շքամուտքի դուռը և վերցրել միայն Մատիսի կտավը, 10 րոպեից եկած ոստիկանությունը ոչինչ չէր գտել, որ բացահայտեր հանցագործների տեղը: 25 տարի կտավի մասին տեղեկություն չկար: Հետո առևանգիչները թանգարանին առաջարկել էին կտավը գնել ոչ համարժեք գնով: Սակայն արվեստի անհետացած ստեղծագործությունների մասին տվյալների վիթխարի բազա ունեցող Քրիստոֆեր Մարինելոն առաջարկել էր չվճարել, քանի որ գողացված կտավի իրական գին գոյություն չունի և Մատիսը չափազանց հայտնի նկարիչ է, որ նրա կտավը հնարավոր լինել վաճառել բաց շուկայում: Մարինելոն հորդորել էր սպասել: «Պարտեզը» հայտնվեց, երբ մի լեհ կոլեկցիոներ առաջարկեց գնել բրիտանացի Չարլզ Ռոբերտսին: Փորձառու բրիտանացին ստուգել էր կտավի պատմությունը Մարինելոյի բազայի տվյալներով և պարզել գողացված լինելը: Մարինելոյին բանակցությունների միջոցով հաջողվեց կտավի ժամանակավոր տիրոջը համոզել անհատույց վերադարձնել շվեդական թանգարանին` համարելով տարեմուտի նվեր:

Դիտվել է՝ 3111

Մեկնաբանություններ