Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

«Ջուղային» կհաջորդի «Լռությունը»

«Ջուղային» կհաջորդի «Լռությունը»
01.02.2013 | 16:03

Երևանում տեղի է ունեցել հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստված «Ջուղա» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը ներկայացված է և հայերեն, և անգլերեն: 20 րոպեում ներկայացվում է Ջուղա քաղաքի պատմությունը և աշխարհահռչակ գերեզմանոցի ոչնչացումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 2006-ից նկարահանել են 13 ֆիլմ, որոնցից 9-ն արդեն տեղադրված է հիմնադրամի կայքում: Եթե նախկինում ամսվա ընթացքում ֆիլմերը դիտում էին մի քանի հարյուր հոգի, ապա գովազդի և համացանցում տարածելու շնորհիվ գրանցվում են աննախադեպ ցուցանիշներ. մի քանի օրվա ընթացքում դիտողների թիվը անցնում է մի քանի հազարը: Ս. Կարապետյանի տեղեկացմամբ` «Ջուղա» ֆիլմի պրեմիերիային կհաջորդի «Լռությունը»։ Վավերագրական-հոգևոր այս ֆիլմը Վրաստանում հայկական հուշարձանների և վրացախոս հայերի մասին է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ