Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Դեմիրճյանը ՀԱԿ-ի հետ ընդհանուր ոչինչ չի ուզում ունենալ

Դեմիրճյանը ՀԱԿ-ի հետ ընդհանուր ոչինչ չի ուզում ունենալ
08.05.2015 | 09:35

ՀԱԿ խմբակցությունը շատ վաղուց արդեն մեկ միավոր չէ, ու դա ցցուն երևում է նրա խորհրդարանական գործունեությունից: Ասես սա քիչ է, նոր ինտրիգներ են հասունանում այս խմբակցության այն անդամների միջև, որոնք դեռևս առաջնորդվում են ընդհանուր որոշումներով: Դրա ցցուն ապացույցը երևակվեց ապրիլի 24-ին, երբ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը Ծիծեռնակաբերդ գնաց առանց ՀԱԿ-ի: Սա բավականին հիվանդագին է ընկալվել այս կուսակցությունում, եղել են բանավեճեր, սուր խոսքուզրույց, թվացյալ համաձայնության են եկել, բայց իրականում, ըստ մեր աղբյուրի, ՀԺԿ առաջնորդն այլևս ՀԱԿ-ի հետ ընդհանուր ոչինչ չի ուզում ունենալ: Իհարկե, հրապարակավ նա հերքեց փաստացի տարաձայնությունների մասին լուրերը, սակայն դա ընդամենը ձևական բնույթ է կրում: Առջևում մայիսյան տոներն են, ու ՀԱԿ-ում էլի ձեռուոտ են ընկել` չլինի՞ թե «նեղ կրուգի» անդամներն այս անգամ էլ իրենց հետ չլինեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ