ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Վարչապետ. «Տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է»

Վարչապետ. «Տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է»
14.09.2016 | 17:28

«Մենք պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա։ Եթե ուզում ենք տնտեսության մեջ փոփոխություններ անել, պետք է համակարգային փոփոխություններ անենք։ Մեր տնտեսության վիճակն իրականում շատ ծանր է, չափազանց ծանր»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց նորընծա վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ մեծ փոփոխություններ այս պահին ակնկալել պետք չէ։ Վարչապետի վստահեցմամբ, ժամանակ է պետք հասկանալու, թե որ ուղղությամբ պետք է տանել երկիրը, և շատ արագ տնտեսությունը փոխելու սպասելիքները իրական չեն։

Սակայն սա չի նշանակում, որ կառավարությունը կոնկրետ խնդիրների լուծումներ չի տա և սոցիալական լարվածությունը չի թուլացնի։
Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, Կարապետյանը նշեց, որ պրոֆեսիոնալները կլինեն կառավարությունում անկախ կուսակցական պատկանելությունից, իսկ լավ կադրերի պակաս կա ամենուր, այդ թվում` Հայաստանում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1632

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ