ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Ռուսաստանը, Սիրիան ու Իրանը պատրաստ են հակադարձելու

Ռուսաստանը, Սիրիան ու Իրանը պատրաստ են հակադարձելու
13.04.2017 | 19:13

Նախորդ շաբաթ աշխարհը կրկին ցնցվեց Սիրիայում տեղի ունեցած ռմբակոծության զոհ դարձած երեխաների մահվան սարսռացնող տեսարաններից։ Ռուս զինվորականների տվյալներով՝ սիրիական օդուժի հարվածն ուղղված է եղել պահեստին, որտեղ գրոհայինները քիմիական զենք են պահել: Դրա հետևանքով յոթանասուներկու մարդ էր զոհվել։

Զոհերի մեջ հայեր չեն եղել։ Քեսաբում ապրող մեր հայրենակիցների փոխանցմամբ, չնայած իրենք բավական հեռու են ռմբակոծվող տարածքներից, բայց այդ ամենը բացասաբար է անդրադառնում իրենց կյանքի վրա։ Սիրիայում տեղի ունեցող ռմբակոծություններից տնտեսապես շատ են տուժում նաև մեր գործարար հայրենակիցները։ Նրանք ունեն իրավիճակի սեփական մեկնաբանությունը։

Քեսաբահայ գործարար Վահե Մահշիկյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այս ամենը շինծու է։ Քրդերի հարցը, այսպես ասած, «թափ տալու» համար ստեղծեցին ԻՊ-ը, որը գնաց լրիվ այլ ուղղությամբ։ Այս գործընթացին խառնված են դրսի ուժերը, գերտերությունները և իրենց ցանկացած հունով են տանում զարգացումները։ Խոսակցություններ կան, որ Ռուսաստանը, Սիրիան ու Իրանը միասնական ուժերով պատրաստ են հակադարձելու, եթե Ամերիկան նոր քայլեր ձեռնարկի»։
Մեր զրուցակիցը նշեց նաև, որ հնարավոր է առաջիկայում ստեղծվի մի հանձնախումբ, որը կգնահատի ու կհաշվարկի պատերազմի ողջ ընթացքում Սիրիայի կրած կորուստները։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ