Իրանը մշակել է Իսրայելին հարյուրավոր բալիստիկ հրթիռներով հակահարված հասցնելու ծրագիր՝ հրեական պետության կողմից հարձակման դեպքում՝ գրել է ամերիկյան New York Times թերթը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ CBS News հեռուստաալիքը ավելի վաղ հաղորդել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում: Նշվել էր, որ Վաշինգտոնը սպասում էր հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտներին ուղղված Իրանի հարվածներին:               
 

Անհաջող նշանակում

Անհաջող նշանակում
30.10.2018 | 01:58

Պաշտպանական համակարգի աշխատակիցների փոխանցմամբ` հերթական անհաջող նշանակումն է եղել իրենց գերատեսչությունում։ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանի թոշակային տարիքը լրացել է, և նա ազատվել է աշխատանքից։ Նրա փոխարեն հետազոտական այդ կառույցը, մեր տեղեկություններով, այսուհետ ղեկավարելու է Գենադի Տավարածյանը, որը 2009-ից զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության պետի պաշտոնը։
Տավարածյանը, ըստ մեր աղբյուրի, հետազոտական այս ինստիտուտից չափազանց հեռու կադր է, ավելին, նա աչքի է ընկնում նաև ենթակաների հանդեպ խիստ կոպիտ վարքով։ Ի դեպ, ըստ «օդում թափառող» լուրերի, նա որոշ ժամանակ առաջ սեփական վարորդի հետ լուրջ խնդիր է ունեցել. երբ հարցրել է, թե ինչ է վարորդի ազգանունը, նա էլ, թե՝ Չոբանյան։ Տավարածյանին դա անհաջող կատակ է թվացել, և խոսակցությունն այլ ուղղությամբ է ընթացել։


Ի դեպ, պաշտպանության ազգային հետազոտական համալսարանը ոչ միայն ռազմավարական հետազոտություններ պետք է իրականացնի, այլև ՀՀ պաշտպանական-անվտանգային համակարգի համար գիտական կադրեր պատրաստի: Հետագայում կերևա, թե Գենադի Տավարածյանի ղեկավարած կառույցը ինչ գիտական կադրեր կպատրաստի, բայց մի բան հաստատ է՝ «վտանգավոր» ազգանուն ունեցողներին խորհուրդ չի տրվում նրա հետ գործ ունենալ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3342

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ