Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 

«Իմ քայլից» էլ է ընդդիմություն լինելու»

«Իմ քայլից» էլ է ընդդիմություն լինելու»
10.12.2018 | 21:23

Քաղտեխնոլոգ ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ համար խորհրդարանական ընտրությունների արդյունքները խիստ կանխատեսելի էին: «Ո՞վ չգիտեր այդ մասին»,- հարցին հարցով պատասխանեց նա:


-Փաստորեն, անընդդիմադիր խորհրդարա՞ն ունեցանք:
-Ընդդիմություն լինելու է:
-ՈՒ՞մ դեմքով է ներկայանալու` ԲՀԿ-ի՞, թե՞ ԼՀԿ-ի:
-Շատ տարբեր դեմքերով, ոչ շատ հեռու ապագայում նաև «Իմ քայլից» է լինելու ընդդիմություն:
-Այսինքն, «Իմ քայլից» որոշ անդամներ անջատվելու՞ են:
-Երբ դա կլինի, հստակ կերևա ճանապարհը: Պետք է դա հարցնել նրանց, ովքեր այդ միավորումը ստեղծել են:
-ՀՀԿ-ն խորհրդարանում չի լինելու, քաղաքական օրակարգի վրա դա ինչպե՞ս կանդրադառնա:
-Դա նշանակում է, որ երբ նրանք չեն մերժում իրենց հին դեմքերին, հասարակությունը նրանց ամբողջությամբ է մերժում:
-Նույնը վերաբերվում է նաև ՀՅԴ-ի՞ն:
-Այո, և՛ ՀՅԴ-ին, և՛ ՕԵԿ-ին:
-Ի՞նչ եք կարծում, արտախորհրդարանական ընդդիմությունը ի դեմս ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի, ավելի լավ վիճակում չհայտնվե՞ց` արտախորհրդարանական օրակարգ ձևավորելու առումով:
-Կարող են նման օրակարգ ձևավորել, եթե հանրությունն այն ընդունի: Արտախորհրդարանական ուժերն ուժեղ են այն դեպքում, երբ ունեն հանրային աջակցություն: Եթե հանրային աջակցություն ունենան, կունենան նաև օրակարգ, եթե ոչ, ուրեմն ոչ: Կլինեն այնպիսին, ինչպիսին տարիներ շարունակ եղել են արտախորհրդարանական ուժերը:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ