«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ձեր ինչի՞ն է պետք կադրային բանկը, եթե պաշտոններ եք տալիս ԽԾԲ-ով

Ձեր ինչի՞ն է պետք կադրային բանկը, եթե պաշտոններ եք տալիս ԽԾԲ-ով
29.09.2026 | 15:02

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․«Հունիսի 15-ին աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էի իրենց գիտելիքն ու մասնագիտական փորձը ծառայեցնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգին։ Այսօր արդեն կարող ենք ամփոփել «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները։ Ընդհանուր առմամբ, ստացվել էր 1141 հայտ։ Դրանց ուսումնասիրության, հարցազրույցների և մասնագիտական գնահատման արդյունքում Կառավարության կադրային բանկում ընդգրկվել է 269 թեկնածու՝ 29 երկրից»։

Ձեր իշխանության 9-րդ տարում որոշել եք կառավարության կադրային բանկ ստեղծել, մի քիչ շուտ չէ՞։ Ի՞նչ օգուտ կադրային բանկից, եթե, ձեր իսկ խոստովանությամբ, «վարչապետն ու նախարարները 7 տարի մնացել են 1-ին դասարանում», այդ կադրերը ի՞նչ կարող են անել 7 տարի 1-ին դասարանում մնացածների ենթակայությամբ աշխատելով;

Ձեր ինչի՞ն է պետք կադրային բանկը, եթե պաշտոններ եք տալիս ԽԾԲ-ով։ Տավուշի մարզպետարանում տարիներ շարունակ բարձր աշխատավարձով 11 հաստիք թափուր է։ Նմանապես թափուր է նաև Տավուշի հանրակրթական դպրոցների վարչատնտեսական մասի համակարգողի 14 հաստիք։ Այդ հաստիքները չեն համալրվում, քանի որ պաշտոններ տալիս են «յուրայիններին»։ Տարիներ առաջ Տավուշի մարզպետարանում աշխատում էին մարզի Նոյեմբերյան, Դիլիջան, Բերդ համայնքների բնակիչներ, հիմա մարզպետարանի աշխատակազմում միայն Իջևան համայնքի բնակիչներ են։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3095

Մեկնաբանություններ