«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ազգի միասնության տեսանելի առանցքն է

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ազգի միասնության տեսանելի առանցքն է
30.09.2026 | 10:59

Ուղղակի զավեշտալի է տեսնել՝ ինչպես է Մեծ Բրիտանիայի պատգամավոր Էդվարդ Լեյը ԵԽԽՎ ամբիոնից պաշտպանում Հայ Առաքելական Եկեղեցու ազատությունն ու ինքնավարությունը, իսկ հայ պատգամավորը նույն ամբիոնից Եկեղեցին «պաշտպանում է»... Կաթողիկոսից՝ միաժամանակ վարկաբեկելով այն։
Հիշեցնենք, որ.
Ամենայն Հայոց Կաթողիկոսի իշխանությունը կամայական իշխանություն չէ։ Այն հիմնված է Եկեղեցու առաքելական հաջորդականության, սրբազան ձեռնադրության և օծման վրա, որի միջոցով ՔՐԻՍՏՈՍԻ առաքյալներից եկող շնորհը անընդմեջ փոխանցվում է մեր Եկեղեցու նվիրապետության մեջ։
Նրան ՊԱՇՏՊԱՆԵԼԸ նշանակում է պաշտպանել Առաքելական ավանդությունը, մեր Առաքելահիմն Սուրբ Եկեղեցին, ուր գործում է Աստծո Սուրբ Հոգին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը սոսկ վարչական պաշտոնյա չէ, այլ Եկեղեցու նվիրապետական կառույցի, միասնության և հաջորդականության գլխավոր մարմնավորումը։ Ուստի, ՀԱՐՁԱԿՈՒՄԸ Գահակալի դեմ ուղղակի հարձակում է հենց Եկեղեցու հաստատության դեմ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ազգի միասնության տեսանելի առանցքն է, և այդ միասնությունը խարսխված է ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ վրա, ԻՐ ՄԱՐՄՆԻ՝ Մայր Եկեղեցու մեջ։
Տերը ողորմի և այց կատարի:
Ամեն:

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դիտվել է՝ 2985

Մեկնաբանություններ