ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Աղոթարան

Աղոթարան
18.03.2026 | 22:00
Տեր Աստված Ամենակարող, Արարիչ եւ Մարդասեր, օգնության հասիր աշխարհին ու մարդկությանը, ավելի լույս տուր մարդկանց մտքերին եւ խաղաղություն՝ նրանց հոգիներին:
Ողորմի՛ր մեզ, Տեր Աստված, որ բոլոր ժամանակներում փառավորված ես Երկնքում և երկրի վրա:
Որովհետեւ Դու ես մեր Տերը, հույսը, ապավենը, Փրկիչը և Քեզ վայել է փառք իշխանություն և պատիվ այժմ
և միշտ և բոլոր ժամանակներում։
Ամեն։
Դիտվել է՝ 1981

Մեկնաբանություններ