Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն պարտվող կլինի՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական սրացումը և լարվածության աճը կհանգեցնեն մեր տարածաշրջանում ավելի մեծ անորոշության։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք և կամրապնդենք այդ հույսը»,- ընդգծել է Էրդողանը։               
 

Մարիոնետկա

Մարիոնետկա
28.01.2026 | 13:23

Օրերս անդրադարձել էի մեր սիրելի, հպարտ պատգամավորուհու` Taguhi Ghazarian -ի հարցազրույցին, որտեղ նա ամենայն համոզվածությամբ պնդում էր ( «դուս էր տալիս» - նոր, ավելի էսթետիկ, ԱԺ-ին հարիր բառապաշարով), որ Արարատը մեզ համար լոկ էսթետիկ բավականություն պատճառող մի գոյացություն է և որ չի պատկերացնում ինչ կլիներ նրա հետ, եթե այն լիներ մեր տարածքում և մեր հոգածության ներքո - երևի ունքը դզելու փոխարեն, քիթն ու աչքն էլ հանեինք, մտածում է նա:

Գիտենք նաև, որ մեր բազմաչարչար և բազմագետ պատգամավորուհին օրենքի նախագիծ է հեղինակել, որ վերաբերում է եկեղեցու գույքը «սրան-նրան», աջ ու ձախ նվիրաբերելու կանխարգելմանը։

Ահա, այս առիթով, ամենայն համոզվածությամբ, որ մեր բազմավաստակ պատգամավորուհին դեռ գրական ասպարեզում էլ է բազմաթիվ օրինագծեր հեղինակելու, որ պաշտպանե մեր հարուստ ժառանգությունը, ուզում եմ, քանի նման օրենքի կարգավորումներ չկան, ընծայաբերել (նվիրաբերել) նրան Չարենցի «Մարիոնետկա» բանաստեղծության... վերնագիրը (այո՛, միայն վերնագիրը, որովհետև կարծում եմ մեծ հանցանք կլինի ամբողջ բանաստեղծությունը նվիրաբերել) և էն մարտահրավերից նետել իրեն, դե էն որ շատ ակտիվ նետում են հիմա` վարչաբենդի հիթը երգել ու սրտիկներ ցույց տալ (ասում են ամենահավատավոր հետևորդները հենց այս խորհրդանշական օրն են ընդունելու այս մարտահրավերը):

Ինչպես նաև առաջարկում եմ վերսկսենք մեր շարքը` հրապարակելով հայտնի-անհայտ տարբեր հեղինակների բանաստեղծություններ նվիրված Արարատին, հագուրդ տալով նաև, իհարկե, մեր սիրելի պատգամավորու էսթետիկ քիմքին:

«Եղիշե Չարեց» ՖԲ էջից

Դիտվել է՝ 2987

Մեկնաբանություններ