ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի դեմ գործով հիշատակված ավելի քան 300 նշանավոր գործիչների անունները։ Ցուցակում ընդգրկված են նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման և Ջո Բայդենը, նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, բազմամիլիարդատերեր Բիլ Գեյթսը և Մարկ Ցուկերբերգը, երաժիշտներ Բոնոն և Բիյոնսեն, կինոռեժիսոր Վուդի Ալենը։               
 

Կանգնած ենք պատմական ընտրության առջև՝ բառի բուն իմաստով որոշվում է մեր լինել-չլինելու հարցը

Կանգնած ենք պատմական ընտրության առջև՝ բառի բուն իմաստով որոշվում է մեր լինել-չլինելու հարցը
16.02.2026 | 14:29

1990-ական թվականներից սկսած՝ Հայաստանի հիմնական խնդիրը չկայացած քաղաքական համակարգն է:

Քաղաքական համակարգ ասվածը կուսակցություններն են, որոնք, ըստ Սահմանադրության, մասնակցում են ընտրություններին և հաջողության դեպքում կառավարում երկիրը: Ի՞նչ է նշանակում «»հաջողություն. տարողունակ հարց է, որի վրա հիմա չկենտրոնանանք, կարճ՝ ցանկացած եղանակով իշխանության հասնելն է:

Ցանկացած պարագայում հանրությունն իրեն խաբված էր զգում, ինչն օգտագործում էին ընդդիմադիրները՝ խոսելով ժողովրդի անունից: Թեման՝ ձեզ թալանում են, մենք կգանք և թալանածը հետ կբերենք: Հաջողության հասնելու դեպքում ընդդիմություն-իշխանություն տեղերի փոխատեղում էր տեղի ունենում, և ամեն ինչ կրկնվում էր:

Առաջանում է հարց. ո՞րն է պատճառը: Ի՞նչ պետք է տեղի ունենա, որ այդ ջրապտույտը հանդարտվի:

Խնդիրը հստակ է՝ ժողովրդի և կուսակցությունների միջև պետք է լինի երորրդ օղակը, որն ապահովում է կապը այդ երկու երևույթների միջև. եթե դա չկա, ապա կուսակցությունները կորցնում են կապը ժողովրդի հետ և սպասարկում են միայն իրենց շահերը:

Մեր հիմնական խնդիրն այն է, որ ցանկացած իշխանություն պետք է իր վրա ճնշում զգա, ստիպված լինի հաշվետու լինել ու պատասխանատվություն կրել իր արարքների համար:

Անկախությունից ի վեր՝ ամենաանպատասխանատու իշխանությունը ՔՊ-ն է, որը, օգտագործելով «ժողովրդավարական» ամբոխահաճությունը, վերածվել է մեկ անձի իշխանության՝ դառնալով բացարձակ անպատասխանատու, բացարձակ չվերահսկվող, պետությունը գոյաբանական վտանգների առաջ կանգնեցնելով, չենթարկվելով որևէ պատասխանատվության: Ըստ էության, ոչնչացվել են բոլոր նորմերը, Սահմանադրությունը, պետության ամբողջականությունը, կենսական ինստիտուտների կարգավորող գործառույթները։

Որքան էլ կուսակցություններից դժգոհենք, որոնք, այսպես, թե այնպես, իշխանություն իրականացնող միակ ինստիտուտներն են, իրավիճակը չի փոխվի, եթե չկայանա իշխանություն-ժողովուրդ կապը՝ հանրային ինստիտուտները:

Ալեքսիս դը Տոկվիլը կարևորում էր միավորումների և տեղական ինքնակառավարման դերը ժողովրդավարության պահպանման մեջ։

Ռոբերտ Պատնեմը ցույց է տվել, որ «սոցիալական կապիտալը» (վստահություն, համագործակցություն) ուժեղացնում է ժողովրդավարական ինստիտուտները։

Այսպիսով՝ դեմոկրատիան առանց քաղաքացիական հասարակության, չի կարող գոյություն ունենալ, կսայթաքի դեպի ամբողջատիրություն:

Ուժեղ քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարության «անտեսանելի հիմքն» է։

Ի՞նչ է լինում առանց քաղաքացիական հասարակության:

Առաջանում է, այսպես կոչված, «էլեկտորալ ավտորիտարիզմ», կան ընտրություններ, բայց չկա իրական վերահսկողություն,

- լրատվամիջոցները հիմնականում կախված են լինում ռեսուրսների տիրապետող իշխող ուժից,

- քաղաքացիները դառնում են պասիվ:

Արդյունքում, իշխանությունը կենտրոնանում է փոքր խմբի ձեռքում։ Այն, ինչն այսօր տեղի է ունենում: Պատահական չի, որ իշխող ՔՊ ցուցակի կազմավորման ժամանակ հիմնական հարցը, որը թեկնածուներին տալիս է իշխող վարչապետը ՔՊ վարչության ժողովի ժամանակ, այն է՝ անվերապահորեն կպաշտպանե՞ն իր որոշումները, թե ոչ: Եթե՝ այո, կարող են տեղ գտնել ընտրական ցուցակում:

Եզրակացություն.

- եթե իշխանության վրա ճնշում գործադրող հանրային ինստիտուտներ չձևավորվեն, որքան էլ դժգոհենք կուսակցությունների որակից ու բավանդակությունից, լինենք բոլորին դեմ և այլն, ոչինչ չի փոխվի,

- եթե այսօր ձևավորվող բռնատիրական համակարգը կարողանա վերարտադրվել, ապա մենք կանցնենք վերադարձելիության կետը և կապրենք Հայաստանի ողջ պատմության ընթացքում ամենաբիրտ բռնապետության պայմաններում,

- եթե հանրությունը չի վերահսկում իշխանությունը, ապա այն կվերահսկվի դրսից, և այդ դուրսը կլինի ոչ թե ինչ-որ կայսրություն, այլ մեր հարևան ոխերիմ «բարեկամները»:

Մենք այսօր կանգնած ենք պատմական ընտրության առջև՝ բառի բուն իմաստով որոշվում է մեր լինել-չլինելու հարցը:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 449

Մեկնաբանություններ