Հայ հանրության համար վաղուց ժամանակն է հստակ արձանագրելու իրականությունը՝ առանց կեղծ արդարացումների, առանց մանիպուլյացիաների և առանց քաղաքական փաթեթավորման։
Այն, ինչ հնչեց Վլադիմիր Պուտին–նիկոլ զրույցի ընթացքում, նորություն չէր նրանց համար, ովքեր հետևում են գործընթացներին։ Պուտինը փաստացի արձանագրեց մի բան, որը ռուսական կողմը վաղուց է համարում փակ թեմա․ ՀԱՊԿ–ի նկատմամբ Հայաստանի իշխանությունների շարունակական մեղադրանքների և հատկապես 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ազգադավ և հայակործան նիկոլի կողմից արված հայտարարությունից հետո, Լեռնային Ղարաբաղի հարցը դե ֆակտո դուրս է եկել Ռուսաստանի միջամտության շրջանակից՝ վերածվելով Ադրբեջանի «ներքին հարցի»։ Սա քաղաքական գնահատական չէ՝ սա քաղաքական հետևանք է։ Եվ այստեղ սկսվում է ամենակարևոր շղթան, որը տարիներ շարունակ փորձում են թաքցնել.
Ստահակ նիկոլը ասում է՝ գնացել է այդ քայլին, որովհետև ՀԱՊԿ-ը չի օգնել, որովհետև Ռուսաստանը պատշաճ չի արձագանքել։
Բայց հենց այդ որոշումն է, որը վերջնականապես քանդեց այն իրավաքաղաքական հիմքը, որի վրա դեռ հնարավոր էր պահել հայկական դիրքերը Արցախում։ Ավելին` մի պահ պատկերացրեք, որ ձեր հարևանը ձեզ ասում է տունդ տուր թշնամուն, պատկերացրի՞ք, հիմա հարց` կտա՞ք, թե՞ կփորձեք այդ նույն հարևանին բացատրել, որ դա անհնարին է, և ամեն ինչ կանեք, որ պահեք ձեր տունը: Իսկ ինչ դուրս եկավ ստահակ նիկոլի դեփքում` երրոդ երկրի ղեկավարին ասում է, թե բա դու ասացիր, մենք էլ տվեցինք, բայց չի ասում, որ մինչև երրորդ երկրի ղեկավարի ասելը, ինքը Պրահայում արդեն տվել պրծել էր: Սա այն է ինչ Պուտինը դրեց նիկոլի դեմը... Այսինքն՝ պատճառաբանությունները կարող են տարբեր լինել, բայց արդյունքը նույնն է՝ քաղաքական որոշում, որը հանգեցրեց ազգային կորստի։
Արցախի անկումը տեղի ունեցավ ոչ թե պարզապես ռազմական բալանսի փոփոխության պատճառով, այլ կոնկրետ քաղաքական հայտարարության հետևանքով, որը միջազգային մակարդակում լեգիտիմացրեց Ադրբեջանի գործողությունները։
Այստեղ է խնդրի առանցքը։
Եթե պետության ղեկավարը ճանաչում է տարածքը որպես այլ երկրի մաս, ապա դրանից հետո որևէ դաշնակից, որևէ ռազմական դաշինք, որևէ միջազգային ուժ պարտավորություն չի կրում այդ տարածքի պաշտպանության համար։ Սա միջազգային հարաբերությունների պարզագույն կանոն է։
ՈՒստի փորձերը՝ ամբողջ պատասխանատվությունը գցել ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի վրա, իրականում փորձ են շեղելու ուշադրությունը գլխավոր փաստից՝
որոշումը կայացվել է Երևանում, ոչ թե Մոսկվայում։ Ավելին, երբ այս ամենը դիտարկում ենք ոչ թե որպես առանձին սխալ, այլ որպես համակարգային գիծ, սկսում է ձևավորվել ավելի խորքային պատկեր։ Սա այլևս պարզապես սխալ քաղաքականություն չէ, սա հետևողական քաղաքականություն է, որի արդյունքում Հայաստանը կորցրել է իր դիրքերը, իր անվտանգությունը և իր ազդեցությունը տարածաշրջանում։
Եվ այստեղ արդեն հարցը փոխվում է.
Սա՞ է սխալների շղթա,
թե՞ սա ծրագրավորված ընթացք է։ Եթե դա վախի հետևանք է, ապա դա անընդունելի թուլություն է։ Եթե դա սխալ հաշվարկ է՝ ապա դա աղետալի անպատասխանատվություն է, բայց եթե սա գիտակցված քաղաքական գիծ է, ապա դրա գնահատականը շատ ավելի ծանր է։
Հասարակությունը պետք է վերջապես հասկանա՝ խնդիրը միայն այն չէ, թե ով ինչ չարեց, խնդիրը այն է, թե ով ինչ արեց։ Եվ այդ «արվածը» արդեն պատմական հետևանք ունի։
«Ճշմարտության Ձայն»-ի ՖԲ էջից