Աշխարհում տարբեր տեսակի մասկարադներ կան․ օրինակ՝ Վենետիկի հայտնի կարնավալը, որտեղ ամեն ինչ շնչում է ճաշակով, իսկ մետաքսյա դիմակների հետևում թաքնված է դարավոր էլեգանտությունը...
Պետության համար ճակատագրական է, երբ նրա գոյությունը վտանգված է ոչ միայն դրսից, այլ նաև՝ ներսից: Առավել քան վտանգավոր է, երբ ներքին ուժը, ունենալով անսահմանափակ իշխանություն, համադաշն գործում է արտաքին ուժերի հետ...
Իլհամ Ալիևը նախօրեին մի շարք հայտարարություններ է արել, որոնց շարքում կան ակնհայտ ցինիզմով պարուրված ստեր, Հայաստանի ու հայության հասցեին նոր սպառնալիքներ, նաև... զվարճալի դրվագներ...
Ջավախահայերը, անշուշտ, ճիշտ են անում, մի բան էլ` քիչ են անում: Բայց, ինչպես ասում են` կա բայց... Քանի՞ ներողություն պահանջող ջավախահայ է ներողություն խնդրել...
Ես հիմա չեմ պատրաստվում մազերս պոկել գլխիցս, նույնիսկ չեմ պատրաստվում վրդովվել Փաշինյանի գործողություններից, ով Հեսսեի ինչ-որ երրորդ կարգի «խաղաղության» մրցանակի հանձնման արարողության ժամանակ հայտարարեց, թե` Իլհամ Ալիևը նույնպես արժանի է այդ մրցանակին, և իր «երախտագիտությունը» հայտնեց Ալիևին...
Սա Երևանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակի գետնանցումն է:
Եթե տարածքը պատկանում է Երևանի Մետրոպոլիտենին, ապա որտե՞ղ է գնում հերոս-հարկատուների (ըստ Նիկոլ Փաշինյանի) 50%-ով թանկացված, «բարեփոխված» տրանսպորտի ուղեվարձի գումարը...
Երևանյան տաքսին պարզապես փոխադրամիջոց չէ։ Դա ներքին այրման շարժիչով, իսկ մեր դեպքում՝ մեծ տարողությամբ մարտկոցով բանավեճի ակումբ է, որտեղ մոդերատորի դերը բացարձակապես պատկանում է ղեկին նստած մարդուն...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...