«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Կարգապահ վարորդների օրինական «թալանը»

Կարգապահ վարորդների օրինական «թալանը»
09.10.2026 | 10:46

Որպեսզի հնարավորինս պարզ լինի «թալանի» մասշտաբը, բերեմ որոշակի օրինակ:
ԱՊՊԱ համակարգում վարորդն ունի 5-րդ դաս: Վերջինիս մեղավորությամբ վերջին ավտովթարը տեղի է ունեցել 8 տարի առաջ: Եթե 1 տարվա ընթացքում վարորդի մեղավորությամբ վթար տեղի չի ունենում, ապա նրա դասն իջնում է 1 միավորով: Այսինքն, տվյալ դեպքում, 8 տարվա ընթացքում վարորդի մեղավորությամբ վթար չի արձանագրվել, հետևաբար` յուրաքանչյուր տարի վարորդի դասն իջել է 1 միավորով, և այժմ այդ վարորդն ունի 5-րդ դաս ու օգտվում է օրենքով նախատեսված զեղչերից:
Անցած տարի այդ վարորդը, ունենալով 5-րդ դաս, ԱՊՊԱ պայմանագիր է կնքել և վճարել 38 000 ՀՀ դրամ: Մեկ տարվա ընթացքում վարորդն իր մեղավորությամբ վթար չի ունեցել: Տրամաբանական է, որ այս տարի նա պետք է վճարեր 38 000 ՀՀ դրամից ավելի պակաս գումար: Սակայն նույն ընկերությունը, որի հետ անցած տարի վարորդն ԱՊՊԱ պայմանագիր էր կնքել և վճարել 38 000 ՀՀ դրամ, այժմ պահանջում է 68 000 ՀՀ դրամ: Ստացվում է` կարգապահ վարորդի ԱՊՊԱ պայմանագրի գումարը շուրջ 2 անգամ աճել է: Ըստ ընկերության աշխատակցի՝ «գները բարձրացել են»: Վերջինս ասում է, որ եթե 5-րդ դաս ունեցող վարորդն իր մեղավորությամբ 5 տարի վթար չունենա, ապա 5 տարի անց նա կունենա 1-ին դաս և կօգտվի 50% զեղչից. տվյալ դեպքում կվճարի 34 000 ՀՀ դրամ:
Սակայն ընկերության աշխատակիցը հավանական է համարում, որ «գները կրկին կբարձրանան», և պատմությունը կկրկնվի: Ըստ այդմ՝ եթե ԱՊՊԱ-ի գինը 1 տարի անց դառնա, օրինակ` 200 000 ՀՀ դրամ, ապա մեր վարորդը, որն այդ ժամանակ կունենա 4-րդ դաս, պետք է վճարի շուրջ 170 000 ՀՀ դրամ: Իսկ «Նոր Հայաստանի» գնաճի պայմաններում, 5 տարի անց, արդեն 1-ին դաս ունեցող վարորդից ենթադրաբար կպահանջվի 1 կամ 2 միլիոն ՀՀ դրամ: Անունն էլ կդնեն, թե 50% զեղչով են ապահովագրում:
Ճիշտ է ասում ապահովագրական ընկերության աշխատակիցը: Եթե «գները բարձրանան» (իսկ դրանք աներկբա կբարձրանան), ապա կարգապահ վարորդ լինելն այլևս ոչ մի իմաստ չի ունենալու:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Դիտվել է՝ 555

Մեկնաբանություններ