ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Արմատական բնույթի սխալ, որից խուսափեցին ավելի մեծ պատմական փորձ ունեցող չինացիները

Արմատական բնույթի սխալ, որից խուսափեցին ավելի մեծ պատմական փորձ ունեցող չինացիները
26.07.2026 | 15:29

Մրցակցային աշխարհում խորհրդային երկրի կայունությունն ապահովվում էր մնացած ամբողջ աշխարհից մեկուսացումով, ներքին այլակարծության ճնշմամբ և մարդկանց վախով։

Խրուշչովյան մասնակի ազատականացման միջոցով և դրսի աշխարհից մեկուսացման որոշ չափի թուլացումով մարդկանց կյանքի որակը աճեց դրան համապատասխան, բայց և մյուս կողմից էլ դրանով իսկ հիմք դրվեց խորհրդային կարգերի կայունության թուլացման, որն էլ բազա ստեղծեց Գորբաչովի նման փսևդոգործչի հայտնվելու համար՝ իր ձախլիկ շրջապատի հետ միասին։

Այն հանգամանքը, որ նա և իր շրջապատը չհասկացան, որ, կոմունիստական կուսակցության դերը զրոյացնելով, քանդում են հենց իրենց իշխանությունը, բերեց աշխարհում իր հզորությամբ երկրորդ երկրի դղրդալով քանդվելուն։

Մի արմատական բնույթի սխալ, որից խուսափեցին ավելի մեծ պատմական փորձ ունեցող չինացիները, և որոնք էլ ցույց տվեցին, որ տվյալ մենթալիտետի պայմաններում կոմունիստական իշխանության և մասնավոր սեփականության սիմբիոզը կարող է տալ աննախադեպ արդյունք, որում շատ մեծ տեղ ունեն նաև չին ժողովրդի արտակարգ աշխատասիրությունն ու պատասխանատու վերաբերմունքն իրենց գործի նկատմամբ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 5107

Մեկնաբանություններ