Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նոր Հայաստանում Աստծո նկատմամբ հավատքն իջեցվեց մորգի մակարդակի

Նոր Հայաստանում Աստծո նկատմամբ հավատքն իջեցվեց մորգի մակարդակի
24.07.2026 | 11:30

Հայաստանյան մորգերում ծառայությունների մատուցման ցանկ կա` դագաղ, շորեր, դիակառք (կատաֆալկա), մոմեր, սգո սրահ, հոգեհացի մատուցում, դագաղ տեղափոխողներ, փոս փորող: Այդ ցանկի մեջ մտնում է, ուշադիր` քահանայի ծառայություն: Ծառայության արժեքը սկսվում է 35 000 ՀՀ դրամից:

Մորգի աշխատողն ասում է, որ չգիտի, թե ծառայությունների ցանկում ընդգրկված քահանաները հատկապես որ եկեղեցիներում են ծառայում: Ավելին, պարզ չէ` մորգի ծառայությունների ցանկում ընդգրկված քահանաներն ընդհանրապես որևէ եկեղեցում ծառայու՞մ են, թե՞ չեն ծառայում, կարգալու՞յծ են, թե՞ կարգալույծ չեն, տիրադա՞վ են, թե՞ տիրադավ չեն և, ի վերջո, քահանա՞ են, թե՞ քահանա չեն: Դա որևէ մեկին չի հետաքրքրում: Ծառայությունը բնակչության լայն շրջանակներում մեծ պահանջարկ ունի:

Քահանան Աստծո սպասավոր է: Այլ կերպ ասած` վերջինս Աստծո և հավատացյալի միջև կապող օղակ է հանդիսանում: Այդ իմաստով, արդյո՞ք Աստծո և հավատացյալի միջև անհրաժեշտ է ևս մեկ կապող օղակ` մորգ: Բացի դրանից` ինչքանո՞վ է աստվածահաճո Աստծո սպասավորի մորգի ծառայությունների ցանկում հայտնվելը: Եվ, եթե մորգի ծառայությունների ցանկում հայտնված քահանաներն իրական են, ապա Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մտածելու շատ բան ունի:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 5960

Մեկնաբանություններ