Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանում նույնիսկ ձմերուկներն են քաղաքականացված

Հայաստանում նույնիսկ ձմերուկներն են քաղաքականացված
24.07.2026 | 13:01



Հայաստանում քաղաքական հալածյալների թիվը սրընթաց աճում է:

Շուկայում ձմերուկ վաճառող քաղաքացին քաղաքական տեսակետ արտահայտելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվում:

Եվ այս պարագայում չեմ զարմանա, եթե ձմերուկներն առգրավվեն որպես իրեղեն ապացույց, կամ պարզեն, որ ձմերուկների կողքով բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ է անցնում:

Այսպիսին է Հայաստանում քաղաքականությունը: Այստեղ նույնիսկ ձմերուկներն ու էլեկտրական լարերն են քաղաքականացված:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 13153

Մեկնաբանություններ