Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Զորահանդեսում ինչու՞ չերևացին «Իսկանդերներ»

Զորահանդեսում ինչու՞ չերևացին «Իսկանդերներ»
30.05.2026 | 11:51

Մի քանի տեղ քննարկումներ տեսա, թե ինչու զորահանդեսում «Իսկանդերներ» գերճշգրիտ բալիստիկ հրթիռային համակարգերը չերևացին:

Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը` մոդելից կախված, ի վիճակի են հակաօդային պաշտպանությունը ճեղքել մինչև 500 կմ հեռավորության վրա:

Հակաօդային պաշտպանության ճեղքումն ապահովվում է հրթիռի թռիչքի բարձր տրաեկտորիայով` թիրախին մոտենալուց ակտիվ ու անկանխատեսելի մանևրելով։

Միանգամից ասեմ, որ զորահանդեսին այս համակարգին համարժեք կամ նույնիսկ մոտ այլ միավոր չկար:

Ես կարծում եմ` դրան 2 պատճառ կար:

Առաջինը, սեփական կաշին փրկելու համար կապիտուլյանտը վարկաբեկել է այս համակարգերի գոյությունը (10%-ով պայթել և այլն) և սեփական «ես»-ն այլևս թույլ չէր տա նման արժեքավոր համակարգի ներկայությունը զորահանդեսում:

Երկրորդ, այս համակարգերի ձեռքբերումը Սերժ Սարգսյանի ժամանակահատվածի (2016) ամենակարևոր և բեկումնալից ձեռքբերումներից էր, ինչն այդ փուլում ռազմաքաղաքական առումով զսպող և կանխարգելիչ նշանակություն ուներ:

Մինչև հիմա էլ նվազագույն թվով երկրներ են կարողացել այս համակարգը ձեռք բերել, իսկ դրա գնումն անմիջապես կապված էր Սերժ Սարգսյանի անձնական ջանքերի և հետևողականության հետ:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ