Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

«Ոտքից գլուխ հերյուրանք է»

«Ոտքից գլուխ հերյուրանք է»
30.04.2013 | 15:45

«Ի դեմս Տարոն Մարգարյանի, գործ ունենք հանցագործի, թալանչիի հետ»,-նախօրեին իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` վկայակոչելով գործող քաղաքապետի հայտարարագրերում ներառված ունեցվածքը և նրա եկամուտները: Այս առնչությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը irates.am-ին ասաց. «ՀԱԿ-ի ներկայացրածը ոտքից գլուխ հերյուրանք է: Եթե խոսքը գնում է ինչ-որ բան թալանելու, անօրինական ձևով անելու մասին, դա ուղղակի անհեթեթություն է: Սա նույնիսկ զրպարտություն է»: Նկատելով, որ դա նախընտրական շրջանով է պայմանավորված, պատգամավորը շեշտեց. «Սա փորձ է ստվեր գցելու ազնվագույն մարդու վրա, որն ամբողջովին նվիրված է հանրային աշխատանքին` ի տարբերություն իրենց ժամանակվա գործիչների»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6373

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ