ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հնի ու նորի տարբերություն չկա

Հնի ու նորի տարբերություն չկա
07.11.2014 | 12:32

Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը այսուհետ կզբաղեցնի Վայոց ձորի մարզպետի աթոռը։ Սա կառավարության նոյեմբերի 6-ի որոշումն է։ Եվ քանի որ լրագրողների հետ ճեպազրույցում նորանշանակ մարզպետը նշեց, թե նախկին մարզպետ Էդգար Ղազարյանն արել է այն ամենը, ինչն ի պաշտոնե վերապահված է մարզպետին, բնականաբար, հարցրինք` այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված այս նոր նշանակումը, եթե ինքը` Հարություն Սարգսյանը, աշխատելու է և անելու է նույն բանը, ինչ արել է նախկին մարզպետը, և ինչո՞ւ Արմեն Գևորգյանի հրաժարականից հետո առաջացավ Էդգար Ղազարյանին դեսպան նշանակելու անհրաժեշտությունը։ «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»,- ասաց նորանշանակ մարզպետը։ Գուցե կառավարությունը փորձում է որոշ փոփոխություննե՞ր կատարել տեղական ինքնակառավարման համակարգում` հույս ունենալով մարզերում թուլացնել սոցիալական լարվածությունը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2523

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ