ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

«Սակագնի բարձրացումը լրացուցիչ ծախս է»

«Սակագնի բարձրացումը լրացուցիչ ծախս է»
26.06.2015 | 00:29

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հարվածում է բոլոր ոլորտներին, սակայն գործադիրը փոխհատուցում է միայն սոցիալապես անապահովներին։ Առողջապահության նախարար ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ ճեպազրույցում փորձեցինք պարզել մի քանի հարց։
-Պարոն նախարար, գործադիրը 2000 դրամ է հատկացնում անապահով խավին, ինչը 600 դրամով ավելի է հաշվարկված ամսական ծախսից։ Ի՞նչ խորհուրդ կտաք վերջիններիս, ինչպես ծախսել այդ 600 դրամը։
-Կարծում եմ՝ այդ հարցն իմ իրավասությունից դուրս է, և այն կարող եք ուղղել ցանկացած այլ ոլորտի ներկայացուցչի։
-Ես բոլորին էլ այդ հարցն ուղղում եմ։
-Համոզված եմ, սակայն կարծում եմ՝ կառավարությունն առաջնահերթ փորձում է փոխհատուցել սոցիալապես անապահով խավի ծախսերը։
-Առողջապահության միջին օղակի աշխատակիցները թեև նպաստառուներ չեն, սակայն ցածր աշխատավարձ են ստանում։ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ ազդեցություն կունենա այդ խավի վրա։
-Յուրաքանչյուր սոցիալապես անապահով անձի դեպքում խնդիրը կլուծվի կառավարության հատկացրած փոխհատուցման միջոցով, իսկ մնացած խավերի համար սակագնի բարձրացումը լրացուցիչ ծախս է։
-Սակագնի բարձրացման հիմնավորումները, որոնք ներկայացրեց հանձնաժողովը, Ձեզ բավարարո՞ւմ են։
-Այո, անշուշտ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2334

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ