ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Պարտադիր կուտակայինը՝ 2018-ից

Պարտադիր կուտակայինը՝  2018-ից
06.05.2016 | 08:49

Կուտակային կենսաթոշակը պարտադիր կդառնա 2018-ից, ինչը պաշտոնապես ամրագրվեց կառավարության երեկվա նիստում: Մեկ տարով այս հետաձգումը բոլորովին էլ պայմանավորված չէ հանրության շրջանում առկա դժգոհություններով: Դրա հիմքում հարկային օրենսդրության նոր փոփոխություններն են, որ ավարտվելու են 2017-ին: Ընդհանրապես, 2017-ը լինելու է օրենքների փոփոխությունների տարի Հայաստանի համար, քանի որ բոլոր օրենքները մինչև 2018-ը պետք է համապատասխանեցվեն նոր սահմանադրությանը:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2036

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ