ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Արմեն Աշոտյան. ԱԽ շենքը քանդեք, տեղը կլուբնիկ ցանեք

Արմեն Աշոտյան. ԱԽ շենքը քանդեք, տեղը կլուբնիկ ցանեք
21.07.2020 | 16:45

Անվտանգության խորհրդի քարտուղարը Տավուշի դեպքերի մասին այսօր մի ծայրաստիճան պարզունակ վերլուծություն է տարածել, որում ակնհայտ կեղծ ու մանիպուլյացիոն կերպով փորձել է հայկական բանակի հաջողված գործողությունները վերագրել թավշյա դիլետանտների կառավարությանը՝ միաժամանակ անբարո զուգահեռներ տանելով 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հետ։

Բուն վերլուծության գյուլնազատատությանը դեռ կանդրադառնամ։

Այդ ծայրագույն ապուշությունը կարող էր ներվել պոակածին ֆեյքերին կամ Փաշինյանի գրպանային քարոզիչներին, սակայն ոչ նման բարձրաստիճան պաշտոնյային։ Տվյալ զեղումն հերթական ապացույցն է, որ այդ անձն իր տեղում չէ։

Մինչեւ մեր իշխանությունները զբաղված են իրենց՝ բացառապես ներքին պրիմիտիվ քարոզչությամբ, Ադրբեջանն ակտիվորեն եւ հիմնականում անխափան աշխատում է միջազգային մամուլի հետ, հատկապես՝ եվրոպական, հետեւողականորեն վարկաբեկելով Հայաստանն ու հայերին։ Որպես օրինակ կցում եմ եվրոպական առաջատար հարթակներից մեկում մի քանի հրապարակման սքրինշոտներ։

Հ.Գ. ԱԽ շենքը քանդեք, տեղը կլուբնիկ ցանեք։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4753

Մեկնաբանություններ