Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

«Ֆրիդըմ Հաուսը» շարունակում է իր հեղինակությամբ աջակցել նիկոլական ռեժիմին՝ կամա թե ակամա դառնալով նորանոր խախտումների ու հալածանքների «կանաչ լույսը»

«Ֆրիդըմ Հաուսը» շարունակում է իր հեղինակությամբ աջակցել նիկոլական ռեժիմին՝ կամա թե ակամա դառնալով նորանոր խախտումների ու հալածանքների «կանաչ լույսը»
19.10.2024 | 10:02

«Ֆրիդըմ Հաուսի»՝ Հայաստանում համացանցի ազատության մասին 2024 թ. զեկույցը ոչ այլ ինչ է, եթե ոչ ծաղր պրոֆեսիոնալիզմի, օբյեկտիվության ու հիմնարար արժեքների նկատմամբ։

Խայտառակ հետընթացը չեն նկատում, դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանին չեն նկատում, խոսքի համար ազատությունից զրկված տասնյակ քաղբանտարկյալներին չեն նկատում (բացառությամբ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի քեյսի, որին անդրադարձ կատարում են), խոսքի համար հետապնդման ենթարկված տասնյակ ու տասնյակ քաղհալածյալներին չեն նկատում (բացառությամբ Ավետիք Իշխանյանի քեյսի, որին անդրադարձ կատարում են)։

Փաստն այն է, որ «Ֆրիդըմ Հաուսը» շարունակում է իր հեղինակությամբ աջակցել նիկոլական ռեժիմին՝ կամա թե ակամա դառնալով նորանոր խախտումների ու հալածանքների «կանաչ լույսը»։

Այս ցավալի պնդումը պատրաստ եմ փաստերով հիմնավորել ցանկացած հարթակում, ցանկացած ձևաչափում՝ բաց թե փակ։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 14909

Մեկնաբանություններ