«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Եթե կա մեղավոր, դա մշտապես ժողովրդին մեղադրող քաղաքական առևտրականներն են

Եթե կա մեղավոր, դա մշտապես ժողովրդին մեղադրող քաղաքական առևտրականներն են
01.04.2025 | 11:46

Գյումրիում ժողովուրդն իշխանությունը փոխանցել է ընդդիմությանը` ընդդիմադիր քաղաքական ուժերին միասին տալով շատ ավելի ձայն, քան իշխանական ու իշխանամետ ուժերին միասին վերցրած:

Եթե հանկարծ չկարողանաք իշխանություն փոխել Գյումրիում, ժողովրդի ուղղությամբ թող ոչ ոք քար չնետի, թե «ժողովուրդն է մեղավոր». ժողովուրդը երբեք ու ոչ մի դեպքում մեղավոր չէ: Եթե կա մեղավոր, դա մշտապես ժողովրդին մեղադրող քաղաքական առևտրականներն են:

Գյումրին էլ դա ի փառս իրեն ապացուցեց:

Շնորհակալություն, Գյումրի:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 2679

Մեկնաբանություններ