ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

«Գաթա ուտելու» հերթն Արարատ Միրզոյանինն է

«Գաթա ուտելու» հերթն Արարատ Միրզոյանինն է
07.06.2025 | 11:41

Գոհար Աբաջյանը նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն։

Գոհար Աբաջյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կինն է:

Ի դեպ, Միրզոյանն այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Տվյալ դեպքում առկա են նեպոտիզմի (հարազատապաշտություն) և շահերի բախման լուրջ ռիսկեր, նույնիսկ եթե ուղղակի իրավական խախտում ապացուցված չէ։

Մեր իշխանությունները շատ հաճախ սիրում են վկայաբերել արևմտյան փորձը, համենայն դեպս, Հայաստանը «խոսքով» Արևմուտք են տանում:

ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում նեպոտիզմի դրսևորումները կանխվում են օրենսդրական կարգավորումներով:

Օրինակ, 2017 թ. Ֆրանսիայում քաղաքական ճնշման արդյունքում փոփոխություններ մտցվեցին օրենսդրության մեջ՝ կանխելու համար նախարարների կողմից ընտանիքի անդամներին աշխատանքի ընդունումը պետական մարմիններում։

Օրենքն արգելում է ընտրովի պաշտոնյաներին աշխատանք տալ իրենց մերձավոր ազգականներին, եթե այդ պաշտոնը ֆինանսավորվում է պետական բյուջեից։

Սակայն այս խնդիրն ունի այլ բաղադրիչ ևս:

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը, ըստ էության, տխրահռչակ ԱՆԻՖ-ի կրկնօրինակն է:

ԱՆԻՖ-ը դարձել է այս իշխանության կոռումպացվածության «հուշարձանը»:

ԱՆԻՖ-ի մսխված միլիոնների համար որևէ մեկը պատասխանատվության չի կանչվել, բայց արդեն ստեղծվում է դրա անալոգը:

Թերևս, «Գաթա ուտելու» հերթը Արարատ Միրզոյանինն է:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 7460

Մեկնաբանություններ