Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ցավալի է, բայց փաստ է

Ցավալի է, բայց փաստ է
20.09.2025 | 12:15

Արդեն հայտարարվել է, որ Հայաստանի Անկախության օրը՝ սեպտեմբեր 21-ին, այս տարի էլ զինվորական շքերթ չի լինի։ Կլինի փողոցներով ինչ-որ նվագախմբի քայլերթ:

Որքան հիշում եմ, 2018-ից սկսած ոչ մի անգամ չի էլ եղել զինվորական շքերթ:

Ինչու՞։

Որովհետև ՀԱՅ ժողովուրդն այդ շքերթները դիտելով, աննախադեպ հոգեկան ոգևորություն, ուրախություն, հպարտություն (լավ իմաստով) և հուսալիության զգացում է ապրում, իսկ այդ ամենը բնավ չի մտնում հայատյաց, թուրքի կամակատար իշխանության ծրագրերի մեջ։

Ցավալի է, բայց փաստ է:

Մարիամ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3211

Մեկնաբանություններ