Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Գտնել վտանգավոր ստախոսից ազատվելու քաղաքական ուղին

Գտնել վտանգավոր ստախոսից ազատվելու քաղաքական ուղին
20.09.2025 | 14:25

«Մեր գնահատականն այն է, որ ուղի՛ղ վտանգ քաղաքացիական բնակչությանը չկա, մանավանդ՝ հրադադարի պայմաններում»: Նիկոլ Փաշինյանը սա հայտարարեց 2023 թվականի սեպտեմբերի 21ին, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ում ընթանում էր քննարկում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ու էթնիկ զտման մասին։ Հենց Փաշինյանի այս խոսքերը դարձան ադրբեջանական կողմի գլխավոր կռվանը այդ քննարկման ժամանակ։

Այս մարդը խրոնիկ ու վտանգավոր ստախոս է, ստում է ագրեսիվ ու շատ ցինիկ ձևով: Ստում է գերազանցապես հօգուտ Ադրբեջանի: Սա պարզ իրողություն է: Նրա ամեն խոսք պետք է դիտել այս պրիզմայով։ Ու, իհարկե, գտնել վտանգավոր ստախոսից ազատվելու քաղաքական ուղին:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 4098

Մեկնաբանություններ