Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ամենավտանգավորը կառուցվածքային ներթափանցումն է

Ամենավտանգավորը կառուցվածքային ներթափանցումն է
17.10.2025 | 12:48

Երկրի անվտանգության վերլուծության մեջ կառուցվածքային ներթափանցումը համարվում է ամենավտանգավորը։ Այն դանդաղ և աստիճանական գործընթաց է, որը մանիպուլյացիայի ենթարկելով կառավարման համակարգը՝ մղում է թշնամու օգտին որոշումների կայացման։

Այս ազդեցությունը խաթարում է պետության հիմքերը՝ ստեղծելով կաթվածահար բյուրոկրատիա, որը դանդաղեցնում է որոշումների կայացումը։

Թուլացնելով կենսական վերահսկողության ինստիտուտները (ինչպիսիք են տեսչական մարմինները, դատական համակարգը, դատախազությունը, զինված ուժերը)։

Խորացնելով ներքին պառակտումները և անվստահությունը հասարակության մեջ։

Արդյունքում՝ երկրի որոշումների կայացման համակարգը փլուզվում է ներսից, և ռազմավարական սխալների կրկնումով՝ առանց մեկ կրակոցի, ազգային կայունությունն ու երկրի անվտանգությունը լրջորեն խաթարվում են։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3413

Մեկնաբանություններ