Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Հիմա ես ունեմ այն, ինչ Կոբո Աբեն ստացավ մի 40 տարի առաջ

Հիմա ես ունեմ այն, ինչ Կոբո Աբեն ստացավ մի 40 տարի առաջ
03.11.2025 | 18:30

Շատ տարիներ առաջ էր, բայց այսօրվա պես հիշում եմ: Երբ Կոբո Աբեն համաշխարհային հռչակ էր ձեռք բերել, Ճապոնիայի ժողովուրդը որոշեց գրողի հանդեպ իր սերն ու երախտիքն արտահայտել յուրահատուկ ձևով: Ճապոնացի գիտնականները Աբեին նվիրեցին մի սարք, որը ձայնը վերածում էր տեքստի: Այսինքն, գրողը կարող էր խոսել, և նրա բառերը համակարգչի էկրանին կվերածվեին շարվածքի:

Այն օրերին, երբ այդ մասին թերթերը գրեցին, մեզ թվում էր, թե դա հատված էր գիտաֆանտաստիկ մի վեպից: Պարզապես չէինք կարող պատկերացնել, թե ինչպես էր դա հնարավոր, քանի որ մեզ համար մեծագույն երազանքը սովորական գրամեքենա ունենալն էր:

Ինչու՞ ես հիշեցի այս մասին: Այսօր տղաս մեսինջերով մի ծրագիր էր ուղարկել: Նայեցի, ոչինչ չհասկացա, զանգ տվեցի.

- Ի՞նչ ես ուղարկել, գլուխ չեմ հանում:

- Պապ, արհեստական բանականությունը այդ ծրագրով տեքստ կդարձնի քո խոսքը: Օգտագործիր, շատ կհեշտացնես աշխատանքդ…

Հազիվ թե օգտագործեմ… Բայց այն միտքը, որ ես հիմա ունեմ այն, ինչ Կոբո Աբեն ստացավ մի 40 տարի առաջ, ոչ միայն մխիթարում է, այլև ինձ ստիպում է ժպտալ ճիշտ այնպես, ինչպես ժպտում են մարդիկ, որոնք հանդիպում են իրենց երազանքի հետ:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 7980

Մեկնաբանություններ