Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Եվրամիությանը ՈՒկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ԵՄ-ում ՈՒկրաինայի ապագան՝ բացելով նրա անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները»,- գրել է նա։               
 

Նիկոլ Փաշինյանին եթե թույլ տրվի այսպես ոչ լեգիտիմ վիճակով մնալ իշխանության՝ կկործանի Հայաստանի պետականությունը

Նիկոլ Փաշինյանին եթե թույլ տրվի այսպես ոչ լեգիտիմ վիճակով մնալ իշխանության՝ կկործանի Հայաստանի պետականությունը
09.06.2026 | 12:22

Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել։

Նրանք կարող էին շատ հանգիստ նաև 65% իրենց վերագրել, բայց խորամանկ են և դիտմամբ ավելի ցածր թիվ են հրապարակում, որպեսզի մեղմացնեն ընդդիմադիր տրամադրված քաղաքացիների արձագանքը։

Իմ կարծիքով, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ 30% քվե չի ստացել, բայց քանի որ իշխանությունն իրենց ձեռքում է, հրապարակում են այն թիվը, որը ցանկանում են։

Ժողովուրդ ջան, նման իրավիճակներում միակ ելքը օրինական և ժողովրդավարական պայքարն է։

Այս պարագայում «Հայաստան դաշինք»-ը միայնակ չի կարող հաջողության հասնել, քանի որ պետք է միանան նաև մյուս ընդդիմադիր ուժերը։ Այդ պատճառով կոչ եմ անում ոչ միայն «Հայաստան դաշինք»-ին, այլև բոլոր ընդդիմադիր ուժերին. Ձեզ խաբել են, և ձեր քվեները չեն արտացոլվել այնպես, ինչպես պետք է, պետք է համատեղ պայքարել օրենքի շրջանակներում և հեռացնել այս ընտրություն կեղծող իշխանությանը։ Փաշինյանը նաև դարձավ ընտրություն կեղծող, բայց 2018 ին կրկին ստում էր որ չի կեղծի ընտրություններ։

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ եղել են տեղամասեր որտեղ մինչև 23։30-ը քվեարկել են զինվորներ, որոնց վերաբերյալ հարցեր են առաջացել, այդ թվում՝ տեղեկություններ ուշ ժամերի ընթացող տարբեր այդպիսի գործընթացների մասին։

Միևնույն է, անգամ այս պարագայում Նիկոլ Փաշինյանը չի ստացել 51+ և այս իշխանությունը լեգիտիմ չէ, հաշվի առնենք ինչ ծավալի վարչական ռեսուրս է կիրառվել և ինչպիսի ընտրակաշառքներ, հետևաբար իշխանությունն այս պահին փողոցում է և ընդդիմությունը կարող է այն վերցնել։

Նիկոլ Փաշինյանին եթե թույլ տրվի այսպես ոչ լեգիտիմ վիճակով մնալ իշխանության, կկործանի Հայաստանի պետականությունը։

Մանուել ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 2302

Մեկնաբանություններ