ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Ինչպիսին չպետք է լինի մարդը

Ինչպիսին չպետք է լինի մարդը
30.08.2026 | 11:34

Ամեն անգամ մտածում եմ, որ Աստված ուղարկել է Նիկոլին, որպեսզի յուրաքանչյուր մարդ իր աչքի առաջ տեսնի կենդանի օրինակ, թե ինչպիսին չպետք է լինի մարդը։
Ես անկեղծորեն չեմ կարող և երբեք էլ չեմ կարողանա հասկանալ այն մարդկանց, ովքեր կարողանում են հավատ դնել սրա վրա։ Չեմ կարող ընկալել երբևէ, թե ինչքան ներքև պետք է ընկած լինի մարդը՝ իր արժեքային ու բարոյական ընկալումների մեջ, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա դառնալ նրա համար բարոյական ուղեցույց։ Դու պետք է ամբողջովին գահավիժած լինես հոգով ու մտքով, որ այսպիսի մարդու մեջ տեսնես օրինակ, որի խոսքն ու գործը մշտապես հակասության մեջ են։
Եվ ամենաանհասկանալի բանն այն է, թե ինչպիսի թշվառ ու դատարկ կյանք պետք է ապրել, որ տղամարդկային կերպար, արժանապատիվ հենարան կամ ոգեշնչող ուժ չտեսած լինես, և արդյունքում այսպիսի անկամ ու սկզբունքներից զուրկ մարդը կարողանա քեզ ներկայացվել որպես տղամարդու կերպար։ Նրա մեջ չկա ո՛չ ուժ, ո՛չ հպարտություն, ո՛չ ազնվություն։ Եվ հենց սա էլ ավելի ընդգծում է նրա ողբերգական կերպարը, որ նման մարդուն ընդհանրապես կարող են դիտարկել որպես օրինակ։

Երո ԱՍԻԼՅԱՆ
Դիտվել է՝ 5763

Մեկնաբանություններ