Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մշտապես չեն սգում, բայց սգո օրերին ուրախանալը առնվազն անարգանք է մյուսների նկատմամբ

Մշտապես չեն սգում, բայց սգո օրերին ուրախանալը առնվազն անարգանք է մյուսների նկատմամբ
21.09.2026 | 17:23


90-ականներին երբ գյուղում մարդ էր մահանում, տեղացիները հեռուստացույց չէին միացնում, որ հանկարծ ծիծաղի կամ երաժշտության ձայն չլսվի, հանկարծ սգավորները չվիրավորվեն։
Հայերը պատմականորեն հարգել են, կիսել են իրենց հայրենակիցների սուգն ու ուրախությունը։
Հետո Հայաստան բերվեց քայքայիչ քարոզչություն, մարդիկ սկսեցին հեռանալ իրարից, փոխվեցին արժեքները, հարևանի սուգը անկարևոր դարձավ, նույնիսկ հարազատի կորուստը արժեզրկվեց։
Հիշում եմ, երբ հայրս մահացավ, քառասունքը դեռ չէր լրացել, հորեղբայրս դհոլ զուռնայով ամուսնացրեց իր զավակին։ Երբեք չեմ մոռանա դա, որովհետև դա անարգանք էր, սրբապղծություն։ Կարելի էր մի քանի օր հետաձգել կամ առանց երաժշտության անել, բայց արեցին այնպես, կարծես մի քանի օր առաջ եղբորը չէին դրել գերեզման։
Հիմա ավելի վատ է վիճակը ժողովրդի արժեհամակարգում։
Եղել է կոտորած, ցեղասպանություն, հարյուրավոր զոհեր, տնավեր է դարձել 150.000 մարդ, Եռաբլուրում մարդիկ ողբում են իրենց զավակների շիրիմների վրա, իսկ Վայոց ձորում նույն օրը քեֆ են անում, գաթա թխում և ուրախանում։
Իմ նախատինքին էլ ագրեսիվ արձագանքում են, թե մեռած մարդու հետ չեն մեռնում։
Չեն մեռնում, իհարկե, բայց քեֆ էլ չեն անում։
Մենք պարտավոր ենք ապրել և ուժեղանալ, մենք պարտավոր ենք մտածել ապագայի ուրախությունների մասին, բայց նաև պարտավոր ենք հիշել, հարգել, կիսել մեր հայրենակիցների սուգը։
Սգո օրերին պարտադիր չէ սգալ։ Մշտապես չեն սգում, բայց սգո օրերին ուրախանալը առնվազն անարգանք է մյուսների նկատմամբ։

Նաիրի Հոխիկյան
Դիտվել է՝ 7878

Մեկնաբանություններ