Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Հռչակագրի դեմ պայքարողը պայքարում է հայկական պետականության դեմ

Հռչակագրի դեմ պայքարողը պայքարում է հայկական պետականության դեմ
03.11.2026 | 13:32


Պետությունը չի սկսվում զիջումով․ պետությունը սկսվում է սեփական իրավունքը ճանաչելով:
Թշնամին չի պահանջում միայն տեքստի փոփոխություն այլ պահանջում է մեր պետականության չեղարկումը: Եվ այսօրվա պրոադրբեջանական իշխանությունները մեզ համոզում են, որ անցյալը վտանգավոր է, և այդ խոսույթը օգտագործում են, որպեսզի մեր ապագան դարձնեն ուրիշի սեփականությունը։
Պատմության մեջ չի եղել որևէ դեպք, երբ զիջումը խաղաղություն բերի ու այն էլ՝ երկարատև և կայուն: Զիջումը միայն մեծացնում է ճնշողի ախորժակը։
Եթե այսօր Հայ ժողովուրդը զիջի իր պետության հիմքը, ապա վաղն ի՞նչ երաշխիք պետք է ունենա, որ չեն պահանջելու յուրաքանչյուրիս տան բանալիները:
Հռչակագրի դեմ պայքարողը պայքարում է ոչ թե տեքստի, այլ հենց հայկական պետականության կամքի դեմ։
Լռել այսօր՝ նշանակում է դառնալ սեփական պետության լուծարման համահեղինակ։
Միասնականություն և պայքար:
#ՈՉ ալիևի պահանջով Սահմանադրության փոփոխությանը:

Հայկ Մովսիսյան
Դիտվել է՝ 2273

Մեկնաբանություններ