ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Ոսկու գին ունեցող խեցգետինը. ո՞վ է պատրաստ վճարել 22 հազար դրամ

Ոսկու գին ունեցող խեցգետինը. ո՞վ է պատրաստ վճարել 22 հազար դրամ
16.11.2026 | 13:29

Լավ, ասենք՝ սահման պե՞տք է ունենան նման աստղաբաշխական գին սահմանելիս, թե՞ ոչ։
Անկանոն որսի հետևանքով Սևանի խեցգետինը լճում գրեթե վերացավ. արտահանում էին անգամ ամենամանր առանձնյակները։ Այն ժամանակ մեկ կիլոգրամ խեցգետինը չնչին գին ուներ՝ կարելի է ասել՝ կոպեկներ արժեր։ Եվ որսն այնքան զանգվածային էր, որ խեցգետնի քյաբաբը («ռակի քյաբաբը») ավելի մեծ պահանջարկ ուներ, քան սիգը կամ իշխանը։ Տարիներ են անցել, բայց խեցգետնի պաշարներն այդպես էլ չեն վերականգնվում այնքան, որ գինը գոնե հավի մսին հավասարվի։
Հետաքրքիր է՝ ո՞վ է պատրաստ մեկ կիլոգրամ խեցգետնի համար 22 հազար դրամ վճարել։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 4486

Մեկնաբանություններ