ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Սահմանադրութեան հարցը եւ ճակատագրական նմանութիւններ

Սահմանադրութեան հարցը եւ ճակատագրական նմանութիւններ
28.11.2026 | 15:06

Անցած ուղու եւ մարդկային որակների առումով սար ու ձորի ակնյայտ տարբերութիւն գոյութիւն ունի Ֆրանսիայի «Վիշի»-ի ռեժիմի նախագահ մարշալ Ֆիլիպ Պետենի եւ ՔՊ-ական վարչապետ Նիկոլ Փաշինեանի միջեւ։ Այնուամենայնիւ, մի քանի ընդհանրութիւններ կան․ նախ՝ երկուսն էլ համարւում են երկիրը պարտութեան մատնած ղեկավարներ, ապա՝ երկուսն էլ աչքի են ընկնում իրենց քայլերի համար ժողովրդից մանդատ ունենալու մտագարութեամբ։
Հետաքրքրական նմանութիւններ կան նաեւ այն մեղադրանքների միջեւ, որոնք հնչել են այս երկուսի դէմ՝ իհարկէ Պետենի դէպքում արդէն դատաիրաւական, իսկ Փաշինեանի դէպքում առայժմ քաղաքական ձեւաչափով։ Ստորեւ ներկայացնենք Պետենի դէմ եօթ գլխաւոր մեղադրանքները․
«1. Փեթէն միշտ ալ եղած է պարտուողական մը։ Նոյնիսկ առաջին աշխարհամարտի ճգնաժամային րոպէներուն ան մատնուած է հոգեկան տկարութեան... Անգամ մը Քլեմանսօ (Ֆրանսիայի վարչապետն Ա աշխարհամարտի օրօք - Կ․ Խ․) յայտարարած է եղեր, թէ երկրին համար մեծ աղէտ մը պիտի ըլլայ, եթէ ապագայի ճգնաժամի մը մէջ բանակի կամ իշխանութեան գլուխը դրուի հոգեպէս տկար այս անձնաւորութիւնը։
2. Ամբաստանեալը միշտ ալ եղած է թերահաւատ հանրապետական կարգերու օգտակարութեան մասին...
3. Ան դեռ Ֆրանսայի ճգնաժամէն առաջ՝ Սպանիոյ մէջ դեսպան եղած ատեն, յարաբերութեան մէջ է եղած հիթլէրական իշխանութեան հետ եւ ծանօթ Հիթլէրի մտադրութեանց, ինչպէս նաեւ յառաջագունէ հաշտուած է եղեր նացիներու յաղթանակին հետ եւ Ֆրանսայի վասալութեան՝ գերմանական ենթարկութեան ներքեւ։
4. Իր իշխանութեան գլուխ անցնելէն յետոյ՝ Գերմանիոյ հետ անջատ հաշտութիւն կնքեց Փեթէն, հակառակ քաղաքական մարդոց խորհուրդին...
5. Ան հակառակած է Ֆրանսայի նաւատորմը փրկելու, երբ ամէն հնարաւորութիւն կար զայն փրկելու...
6. Ոտքի տակ է առած ֆրանսական սահմանադրութիւնը, ցրուած է խորհրդարանը ու անոր իրաւունքները յափշտակելով՝ տիկտատորական դաժան ռեժիմ մ’է հաստատած Ֆրանսայի մէջ։
7. Բոլոր ազատական տարրերն ու ստորերկրեայ դիմադրութիւն կազմակերպողները հալածանքի է ենթարկած եւ ճնշած դաժան մեթոտներով («Ասպարէզ» շաբաթաթերթ, Ֆրեզնօ, 1945 օգոստոսի 3, էջ 4)»։
Ի դէպ, պէտք է աւելացնել, որ «Վիշի»-ի ռեժիմի քայլերից մէկն էլ Ֆրանսիայի 1875 թ․ սահմանադրութեան (յայտնի է որպէս Երրորդ Հանրապետութեան Սահմանադրութիւն) կասեցումն է եղել, որ կատարուել է հաւանաբար Հիթլերի պահանջով։ Սահմանադրութեան փոփոխութեան մասին օրինագիծը վաւերացուեց Ֆրանսիայի խորհրդարանում 569 կողմ եւ 80 դէմ ձայներով՝ 1940 թ․։
Աւելորդ է ասել, որ Պետենը 1945 թ․ մեղաւոր ճանաչուեց, ի թիւս այլոց, նաեւ Ֆրանսիայի Երրորդ Հանրապետութեան սահմանադրութիւնը ոչնչացնելու համար։

Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ
Դիտվել է՝ 206

Մեկնաբանություններ